Մարդիկ կան, որ մտածված Հայաստանի գյուղատնտեսությունը փորձում են ավերակների վերածել
«Փաստ» օրաթերթը գրում է.
Եթե տեղական շուկայում ՌԴ Կրասնոդարի շրջանի կաղամբը, լոլիկը, ձմերուկն ու այլ գյուղմթերք հայտնվի, չզարմանաք: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինիս խոսքով՝ պատճառը հեղուկ վառելիքի շուկայում գրանցված թանկացումներն են: Հունվարի 1–ից 1 լիտր դիզվառելիքի գինը բարձրացել է մոտ 60 դրամով: Դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի ինքնարժեքն է ավելացնելու:
«Հետաքրքիրը նաեւ այն է, որ բենզինը 30 դրամով է թանկացել, իսկ դիզվառելիքը՝ 60–ով: Հարց է, թե ինչու դիզվառելիքն այդքան պետք է թանկանար: Մարդիկ կան, որ մտածված Հայաստանի գյուղատնտեսությունը փորձում են ավերակների վերածել»,– ասաց նա:
Հրաչ Բերբերյանն այստեղ դիտավորություն է տեսնում: Թանկացումների պատճառով հողագործը կդադարի հող մշակել, տեղական արտադրության բացն էլ ներմուծածով կլրացնեն:
«Ռուսաստանի այսօրվա վիճակից ելնելով՝ Հայաստանի 2 միլիոնանոց շուկան նրա համար էլի նշանակություն ունի: Այնպես են անում, որ հայ ֆերմերը գնա եւ իրենց հողերը մշակի: 10000 դրամով ամեն ինչ անում են, որ հայ գյուղացուն երկրից հանեն: Կառավարությունը շատ լավ նվեր է պատրաստել գյուղացու համար: Ասում է՝ սուբսիդավորում ենք կատարում գյուղացու համար, նրա կողքին ենք, բայց իրականում ոչինչ էլ չեն կատարում: Մի քանի գյուղացի օգտվում է սուբսիդավորված վարկերից: Մի քանի գործարաններ եւս օգտվում են ցածր տոկոսներով վարկերից: Այդ սուբսիդավորված վարկերը գնում են բանկերին, նրանք արտոնյալ վիճակում են գտնվում եւ հարկատուների գումարներով բանկերը փող են աշխատում»,– նկատեց նա:
Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ այս տարի գյուղատնտեսությանն ավելի շատ կվնասի արդեն թանկացած դիզվառելիքը: Գյուղատնտեսի կանխատեսմամբ՝ կբարձրանա ցորենի, խաղողի եւ մյուս պտուղ– բանջարեղենի ինքնարժեքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
Հաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը