Սիրային հարաբերությունների 7 փուլերը
1․ Ծաղկեփնջա-կոնֆետային փուլը մոտ 18 ամիս է տեւում
Երբ տղամարդն ու կինը հանդիպում են իրար ու սիրահարվում, նրանց օրգանիզմում արտադրվում են որոշակի հորմոններ, որոնք աշխարհը վառ գույներով են ներկում։ Այդ պահին մարդուն ամեն ինչ հիասքանչ է թվում՝ արտաքինը, ձայնը, նույնիսկ բնավորության թերությունները զարմանահրաշ են թվում։ Մարդն, ասեն, թմրանյութերի ազդեցության տակ է լինում։ Այդ փուլում ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ճակատագրական որոշումներ կայացնել, քանի որ թմրադեղի ազդեցությունը վաղ թե ուշ կավարտվի, ու ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։

2․ Հաջորդ փուլը հագեցման փուլն է
Զգացմունքները հանդարտվում են, դուք սկսում եք սթափ գնահատել ձեր զուգընկերոջ առավելություններն ու թերությունները։ Սկսում եք հարմարվել իրար, ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում։

3․ Երրորդ փուլ՝ հակակրանք
Այն պարտադիր է բոլոր տեւական հարաբերությունների համար։ Հակակրանքի փուլում սկսվում են վեճեր, դուք, ասես, բացառապես միմյանց բացասական կողմերի վրա եք կենտրոնանում։ Ամենահեշտ ու ամենավատ ելքը բաժանվելն է։ Ինչու ամենավա՞տ։ Նախ, որովհետեւ դուք կհրաժարվեք ժամանակի փորձությունն անցած հարաբերություններից, եւ հետո՝ շուտով նորից կմտնեք կոնֆետածաղկեփնջային փուլ, ու ամեն ինչ նորից կկրկնվի նույն տրամաբանությամբ։
Անկասկած, կան մարդիկ, որոնք այդպես էլ կառչած են մնում այս երեք փուլերից ու չեն կարողանում փոխադրվել հաջորդ փուլ։ Դրանք ցածր մակարդակի փուլեր են, որոնք միայն սահմանափակ մարդկանց են բնորոշ, որոնք դեռ չգիտեն, թե ինչպիսին են լինում իսկական հարաբերությունները։

4․ Չորրորդ փուլը համբերությունն է
Զուգընկերները կարող են երբեմն վիճել կամ նեղանալ իրարից, բայց դրանք այլեւս այդքան ճակատագրական չեն, քանի որ երկուսն էլ գիտեն, որ վեճը կավարտվի, իսկ հարաբերությունները կշարունակվեն։ Եթե զուգընկերները ջանքեր են գործադրում համբերության զարգացման համար, ապա համբերության հետ միասին նրանք նաեւ իմաստություն են ձեռք բերում։ Դա բնության օրենքն է։ Եվ այսպես, այս փուլում զուգընկներներն իմաստուն են դառնում։

5․ Հինգերորդ փուլը պարտավորությունների կամ հարգանքի փուլն է, նաեւ՝ սիրո առաջին փուլը
Իրականում մինչեւ այս փուլը սեր դեռ չկար։ Այս փուլում յուրաքանչյուր զուգընկերը սկսում է մտածել ոչ թե այն մասին, թե ինչ են իրեն պարտք, այլ այն մասին, թե ինքը ինչ է պարտական անել իր սիրելի մարդու համար։ Մեր պարտավորությունների գիտակցումը զարգացնում է մեզ

6․ Վեցերորդ փուլը ընկերությունն է
Դուք իսկապես մտերիմ ու հարազատ եք դարձել միմյանց համար։ Դուք վստահում եք իրար, ինչպես մտերիմ ընկերների։ Ընկերությունը նախապատրաստում է սիրուն։

7․ Յոթերորդ փուլը սերն է
Իսկական սերը այդքան էլ հեշտ չէ։ Դրան տանող ճանապարհը երկարատեւ է։ Սիրել սովորում են կյանքի զանազան իրավիճակներով անցած երկարատեւ ու մտերիմ հարաբերությունների միջոցով։ Իսկական սերը կայծակնային չի լինում՝ առաջին հայացքից, ինչպես շատերն են կարծում։ Իսկական հասուն սիրո համար մենք հասունանում ենք, հրաժարվում եսասիրությունից ու նախապաշարմունքներից։
Մենք ինքներս ենք ընտրում մեր ամուսնուն կամ կնոջը։ Բայց որպեսզի ընտանեկան կյանքում իսկական սեր զգանք, պետք է լավ ծանոթանանք իրար հետ, հետո մտերմանանք, իսկ հետո նոր սիրենք իրար։ Շատ զույգեր սիրո հետ են շփոթում առաջին՝ ծաղկակոնֆետային փուլը։ Բայց հենց ռոմանտիկան վերանում է, ու վարդագույն ակնոցը հանում են, սկսվում են առաջին դժվարությունները, առաջին փորձությունները։ Եվ ոմանք այդ ժամանակ համարում են, որ սերն անցել է։
Բայց սիրո մեջ համատեղվում են բոլոր համերը՝ քաղցր ու աղի, դառը ու նույնիսկ թթու։ Իսկ համբերությունն ու նվիրվածությունը սիրո հիմնական հատկանիշներն են։ Եթե դուք կարծում եք, որ ձեր հարաբերություններում սերն ավարտվել է, ուրեմն կարող եք վստահ լինել, որ այն դեռ չի էլ սկսվել։



















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...