Հայաստանի տնտեսական աճը 2018 թվականին կկազմի 3,8 տոկոս
2018 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3,8 տոկոս, նշված է Համաշխարհային բանկի (ՀԲ) Global Economic Prospects 2018 զեկույցում։ ՀՆԱ-ի աճը 2017 թվականին ՀԲ-ն գնահատել էր 3,7 տոկոս։
ՀԲ փորձագետները կազմել են կանխատեսոումներ նաեւ 2019 եւ 2020 թվականների համար, որոնց համաձայն Հայաստանի տնտեսությունը տարեկան 4,0 տոկոսով կաճի։
Աճ է նկատվում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների մեծամասնությունում, ինչպես նաեւ՝ Հայաստանում, Բելոռուսում, Ղազախստանում եւ Լեհաստանում։ Հակառակ պատկերն է Ղրղզստանում, Մակեդոնիայում, Մոլդովայում, Սերբիայում, Ուկրաինայում եւ Ուզբեկստաանում, որտեղ աճը դանդաղել է։
Ռուսաստանի եւ Ղազախստանի տնտեսության վերականգնումը դրական է ազդել հումքային ապրանքներ ներկրող երկրների վրա՝ դրամական փոխանցումների եւ արտահանման միջոցով (օրինակ` Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում):
Համաշխարհային բանկի կանխատեսումները Հայաստանի հարեւանների առումով հետեւյալ տեսքն ունի՝ Ադրբեջանի տնտեսությունը 2018 թվականին կաճի ընդամենը 0,9 տոկոսով, Վրաստանը 4,2 տոկոս աճ կգրանցի, Թուրքիան տարին կավարտի պլյուսով՝ 3,5 տոկոսով, Իրանը՝ 4,0 տոկոսով։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...