Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ ԱՄՆ-ն Ռուսաստանին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 2025-2026թթ․ ունկնկդիրներին «Բարսելոնան» ակտիվորեն բանակցություններ է սկսել անգլիական ակումբի հետ Կոնֆլիկտ ռեստորանում. Իբրահիմովիչն ու Ալեգրին բախվել են Միլանի ղեկավարության աչքի առաջ Հունգարիայի խորհրդարանը որոշել է չեղարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումը Անգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն 2026»-ը Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են. ՍԱՏՄ Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆԱՄՆ-ն Ռուսաստանին վիզա չի տրամադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համարՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում ենԲելգիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի 2025-2026թթ․ ունկնկդիրներին«Բարսելոնան» ակտիվորեն բանակցություններ է սկսել անգլիական ակումբի հետԿոնֆլիկտ ռեստորանում. Իբրահիմովիչն ու Ալեգրին բախվել են Միլանի ղեկավարության աչքի առաջՀունգարիայի խորհրդարանը որոշել է չեղարկել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու որոշումըԱնգլիական այգում կանցկացվի «Մանկական գրքի փառատոն 2026»-ըՊետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքերՀայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են. ՍԱՏՄՓրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրելՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորություններըԿայացել է հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշամրցաշարըՄեծ Բրիտանիան և Լեհաստանն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր են ստորագրելՄայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կսպասենք բոլորիդ«20 մանեթ կտաս քվորդ, մենք էլ կընտրենք Դոդին». ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակելՀԷՑ-ի կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն դոլարի չափով մարում կատարեցինք. Ռոմանոս Պետրոսյան«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբԵրևանում մայիսի 28-29-ը կլինեն երթևեկության սահմանափակումներՆիկո Պասը Մադրիդի «Ռեալ» վերադառնալու փոխարեն մտադիր է կարիերան շարունակել իտալական «Կոմոյում»4 հայ բռնցքամարտիկ Բաթումում ընթացող մրցաշարի եզրափակչում ենՓարիզում սկսվել է դպրոցական օգնականի դատավարությունըՀրապարակվել է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման երկրորդ եզրակացությունըԱրևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանիՌենում ընթանում է ադրբեջանցի բլոգեր Միրզալիի աղմկահարույց դատավարությունըՎաղը մարզերից եկող ճանապարհները փակ չեն լինելու․ ՀՀ ՊՆՀայաստանը չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն. ՕվերչուկԵթե ​​Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը ՌԴ-ն կչեղարկի համաձայնագրերը. ԶախարովաՌեալը հրապարակել է նախագահական ընտրությունների օրըԼուկա Մոդրիչը մոտ է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելունԱվարտվեց «Հեծանվասպորտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը (ֆոտոշարք)Հունիսի մեկին հրավիրում ենք բոլորիդ Կարապի լիճ և Հյուսիսային պողոտաՀունիսի 1-ին կենդանաբանական այգում կվերածվի իսկական տոնիՂազախստանում Ан-2 ինքնաթիռ է կործանվել. կա զոհՀայաստանի մասով հարցրեք «Գազպրոմին». ՊեսկովՏավուշի ոգին փոխանցվեց գինեգործական Concours Mondial de Bruxelles մրցույթի հյուրերինԱՄՆ զինված ուժերը կազմել են Իրանում ռազմական թիրախների նոր ցուցակՊետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road-ովՄենք կունենանք հուշանվերների նոր վաճառասրահներ Պատմության թանգարանում, Պատկերասրահում. ԱնդրեասյանՄեկ անձ կալանավորվել է՝ ավելի քան 13 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության համարԸնտրակաշառքի գործ Մասիսում․ Արբատ գյուղից «Ուժեղ Հայաստանի» 8 կողմնակիցները տարվել են Հակակոռուպցիոն կոմիտեՄերցին կոչ են անում Ուկրաինային տրամադրել TAURUS հրթիռներԻսրայելը հայտարարել է, որ սպանվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զինված թևի նոր ղեկավարըՀայաստանի գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումԴիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվիՎարորդական իրավունքից զրկված անձանց հնարավորություն կրտրվի վերականգնելու այն. օրինագիծՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհայտ կորած. ՆԳՆՀայաստանը ՌԴ-ից վառելիքի մատակարարումների համաձայնագրի չեղարկման նամակ չի ստացելԹանգարանային ոլորտի աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 198 հազար դրամիԼատվիան և Լիտվան կանչել են Ռուսաստանի դեսպաններին նոր սպառնալիքների պատճառով
Հայաստան

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ընտրական գործընթացի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ,  որոնցից 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 11-ի նկատմամբ` տնային կալանքը, 6-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ` բացակայելու արգելքը և 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Այսպես՝

•  ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից 1-ի նախաքննությամբ հիմնավորվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով նախատեսված ընտրակաշառք տալու հանգամանքը և ըստ քննչական ենթակայության՝ քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, 1 քրեական վարույթ 2 մեղադրյալի մասով (խափանման միջոցներ են կիրառվել` կալանք, վարչական հսկողություն և գրավ) ուղարկվել է դատարան, 2 քրեական վարույթով ներգրավվել է 3 մեղադրյալ, որոնցով նախաքննությունը շարունակվում է (1 մեղադրյալի համակցությամբ մեղսագրվել է նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու հանցակազմը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը` կալանք, մյուս մեղադրյալին մեղսագրվել է Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք` քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը, խափանման միջոցը` բացակայելու արգելք, իսկ 3-րդ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և խափանման միջոց է ընտրվել կալանքը), ևս 2 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: 

• ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 36 քրեական վարույթ, որից 2 քրեական վարույթով ներգրավվել է 13 մեղադրյալ (7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 6-ի նկատմամբ` տնային կալանքը, այդ թվում 3-ը` համակցված գրավ), 3 քրեական վարույթ միացվել է այլ վարույթների, 28 վարույթով  նախաքննությունը շարունակվում է, իսկ 3 քրեական վարույթ կարճվել է:

• ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 28 քրեական վարույթ, որից 11 քրեական վարույթով ներգրավվել է 20 մեղադրյալ (4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, 5-ի նկատմամբ` տնային կալանք, 5-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք): 28 քրեական վարույթից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 9 քրեական վարույթ միացվել է, ևս 16 վարույթով նախաքննությունը շարունակվում է:

• ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ, որոնց  նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 9 անձ ՀՀ քաղաքացիությունից բացի ունենալով նաև օտարերկրյա քաղաքացիություն, դիմել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն` խնդրելով տրամադրել վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք` թաքցնելով օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հանգամանքը: Նշված քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:

79 քրեական վարույթից 5-ը՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հիշյալ բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել՝ շուրջ 1000 անձ:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով: