Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի
Արևմտյան Եվրոպան բախվել է օդի ջերմաստիճանի աննախադեպ բարձրացման, ինչի հետևանքով Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան և Բրիտանիան պատրաստվում են նոր կլիմայական ռեկորդների։ Սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում ջերմաստիճանը նշված երկրներում կարող է մոտենալ 40 աստիճանին, ինչը, ըստ օդերևութաբանների, բացառիկ երևույթ է տարվա այս եղանակի համար։
Ֆրանսիայում, նախորդ շաբաթվա վերջին գրանցված բարձր ցուցանիշներից հետո, ազգային օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է նոր պատմական առավելագույններ։ Սպասվում է, որ Բորդոյում ջերմաստիճանը կհասնի 39-ի, Լիոնում՝ 36-ի, իսկ Փարիզում՝ 35 աստիճանի։
Իրավիճակը բավականին մտահոգիչ է նաև Պիրենեյան թերակղզում։ Պորտուգալիայում, որտեղ գրեթե ամբողջ տարածքում ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճանը, IPMA ազգային ծառայությունը վեց շրջաններում հայտարարել է վտանգավորության «դեղին» մակարդակ՝ զգուշացնելով նաև հնարավոր տեղատարափ անձրևների, ամպրոպների և ուժեղ քամիների մասին։
Իսպանիայի AEMET գործակալությունը նույնպես տագնապ է հնչեցրել երկրի հյուսիսային ափերում սպասվող 34 աստիճանից բարձր տապի ու փոթորիկների կապակցությամբ՝ իրավիճակը որակելով որպես «արտակարգ բարձր ջերմաստիճան»։
Անոմալ շոգը չի շրջանցել նաև Բրիտանիան, որտեղ շաբաթվա սկզբին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 35 աստիճան։ Բրիտանական օդերևութաբանական ծառայությունը հիշեցնում է, որ սա մոտ է մայիս ամսվա պատմական առավելագույնին․ վերջին անգամ նմանատիպ ռեկորդային ցուցանիշ (32,8 աստիճան) երկրում արձանագրվել էր դեռևս 1922 թվականին։ Ըստ կանխատեսումների՝ այս տապը կպահպանվի ամբողջ շաբաթվա ընթացքում։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով