Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստը Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ Իրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը Ընտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ ԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքները

Կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի հերթական նիստըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքինԱնձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում երեխաների վերաբերյալ տեղեկություն հրապարակելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբՔննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության բնագավառում երկկողմ հարցեր
Վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ
Իրանն «ահաբեկչական կազմակերպության անդամակցելու» մեղադրանքով երկու անձի մահապատժի է ենթարկել
Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման
ՊՆ-ն զգուշացնում է՝ այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվենՄեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջԻրանն ուսումնասիրում է պատերազմի ավարտի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկըԸնտրապայքարի դուրս եկած ո՞ր գործիչներն են անցնում քրգործովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻնժեներական քաղաքում տեղի է ունեցել նոր տեխնոլոգիական կենտրոնի շինության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունըՊարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներԲԴԽ նախագահը ԵԽ գործընկերների հետ քննարկել է առաջիկա անելիքներըՔաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 9-15-ը ԱՄՆ-ն Եվրոպայում բրիգադային մարտական խմբերի թիվը կրճատում էԵՄ-ն և Ադրբեջանը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացըՌուսաստանին մտահոգում է ԱՄՆ-ի ակտիվությունը Կենտրոնական ԱսիայումԵրևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանըՀաղարծինում այրվել է վագոն-տնակԴրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումՀայկական տեխնոլոգիական մտքի թռիչքը. ի՞նչ կտեսնի այցելուն Rise 2026-ում Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»
Աշխարհ

Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Ավստրիայի հետախուզության նախկին աշխատակից Էգիստո Օտը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ։ Վիեննայի դատարանը 63-ամյա Օտին մեղավոր է ճանաչել ռուսական հետախուզության սպաներին և գերմանական սնանկացած Wirecard վճարային ընկերության նախկին ղեկավար, արդարադատությունից թաքնվող Յան Մարսալեկին տեղեկություններ փոխանցելու մեջ:

Օտը, ով հերքում է մեղադրանքները, դատապարտվել է 4 տարի և 1 ամիս ազատազրկման։ Նրա փաստաբանը բողոքարկել է դատավճիռը։ Լրտեսական այս սկանդալը կրկին մտահոգություններ է առաջացրել, որ Ավստրիան շարունակում է մնալ ռուսական լրտեսական գործունեության կենտրոն:

Բացի լրտեսությունից, Օտը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված խարդախության և վստահության չարաշահման մեջ:

Դատարանում հնչել է, որ նա աջակցություն է ցուցաբերել «Ռուսաստանի Դաշնության գաղտնի հետախուզական ծառայությանը՝ ի վնաս Ավստրիայի Հանրապետության»՝ 2015-ից 2020 թվականներին ոստիկանական տվյալների բազաներից հավաքելով գաղտնի փաստեր և մեծ քանակությամբ անձնական տվյալներ: Դատախազները հայտարարել են, որ Օտն այս տեղեկությունները վարձատրության դիմաց փոխանցել է Մարսալեկին և ռուսական հետախուզության անհայտ ներկայացուցիչներին:

Մարսալեկը, ով նույնպես Ավստրիայի քաղաքացի է, հետախուզվում է գերմանական ոստիկանության կողմից խարդախության մեղադրանքով։ Այժմ ենթադրվում է, որ նա գտնվում է Մոսկվայում, ուր փախել էր Ավստրիայի տարածքով 2020 թվականին: Ռուսական հետախուզության հավանական գործակալ Մարսալեկը գտնվում է Ինտերպոլի «կարմիր ծանուցման» տակ։

Օտը մեղավոր է ճանաչվել նաև Ավստրիայի ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ծառայողական հեռախոսների տվյալները Մոսկվային փոխանցելու մեջ։ Նա հեռախոսներին տիրացել էր այն բանից հետո, երբ դրանք պատահաբար ընկել էին Դանուբ գետը՝ Ավստրիայի ՆԳՆ-ի կողմից կազմակերպված նավակով զբոսանքի ժամանակ։