Քանի երկիր կարող են մեկնել Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի
Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունն աշխարհի երկրների անձնագրերի նոր ամենամյա վարկանշային ցանկ է հրապարակել։ Ցանկում նշվում է, թե որ երկրների քաղաքացիներն առանց վիզայի ձևակերպման քանի երկիր կարող են այցելել:
2018 թվականին ուսումնասիրվել է 200 երկիր և տարածք:
Նոր վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 76-րդ տեղը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել աշխարհի 59 երկիր: Ցանկում այդ տեղը Հայաստանը կիսել է Ղրղզստանի հետ:
Վրաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 72-րդ: Ռուսաստանը հայտնվել է 49-րդ տեղում:
Վարկանշային ցանկի առաջին տեղը հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցրել է Գերմանիան, որի անձնագիրը հնարավորություն է տալիս ազատ մեկնել աշխարհի 177 երկիր: Երկրորդ տեղում է Սինգապուրը (176 երկիր), երրորդ տեղը կիսել են անմիջապես ութ երկիր՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ճապոնիան:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...