ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու հայերին:
ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան ԱՊԱ-ին հայտնել է, որ անցյալ ամիս կառույցի ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում ադրբեջանական կողմի մոտ պահվող անձանց:
«Մենք շարունակում ենք պարբերաբար այցելել հակամարտության արդյունքում ձերբակալված անձանց: ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելություններ է կազմակերպում` ձերբակալված անձանց ազատազրկման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի մոնիտորինգ անցկացնելու, ինչպես նաեւ վերջիններիս՝ իրենց ընտանիքների հետ կապը ապահովելու հարցում օգնելու համար»:
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում պահվում է մեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի եւ մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...