Հրապարակվել է «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարի տեսանյութը
Հրապարակվել է հունվարի 8-ին Երեւանի Աբովյան փողոցի եւ Սայաթ Նովա պողոտայի խաչմերուկում տեղի ունեցած, երկու ոստիկանի կյանք խլած ավտովթարի տեսանյութը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎ X6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի եւ «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հարվածել գովազդային վահանակին:
Ավտովթարի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղեւոր Խ.Գասպարյանը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղեւորները։
Ավտովթարից հետո «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն: «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել է եւ ձերբակալվել։
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից վարույթն իրականացնող մարմինը տեղեկացել է, որ մահացել է նաեւ վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած ոստիկանության՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը։
Պարզվել էր, որ «ԲՄՎ X6»-ի ղեկին եղել է նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...