Գավառում մեքենան սխալ տեղում կայանելու համար դանակահարել են երկու մարդու
Դեկտեմբերի 27-ին, ժամը 21.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում վիճաբանություն է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի եւ որովայնի առաջնային պատի, աջ ճաճանչ-դաստակային հոդի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1983 թ. ծնված Էմին Կ.-ն եւ «պարանոցի թիկնային մակերեսի, ձախ թիկնային շրջանի եւ աջ երիկամի պրոէկգիազով ծակած կտրած վերք» ախտորոշմամբ` 1990 թ. ծնված Կարեն Թ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Կարեն Թ.-ն, իր վարած «ՎԱԶ-2113» մակնիշի ավտոմեքենան կանգնեցնելով Ազատության փողոցի սրճարանի մուտքի դիմաց, խոչընդոտել է քաղաքացիների ելք ու մուտքը սրճարան, ինչից առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ 1970 թ. ծնված Սերգեյ Զ.-ն ծալովի դանակով հարվածել է վերջիններիս եւ պատճառել վնասվածքներ:
Ժամը 11.00-ին Սերգեյ Զ.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, տվել հաղորդում եւ ներկայացրել հանցագործության գործիք ծալովի դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դանակն առգրավված է:
Կատարվում է քննություն:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
Հաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը