Հայաստանի 2 օդանավակայաններով ուղեւորահոսքը մեկ տարում 21,1 տոկոսով աճել է
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով ուղեւորահոսքը 2017 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ կազմել է 2 մլն 495 հազար 500 ուղեւոր, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 21,1 տոկոսով: Այս մասին դեկտեմբերի 26-ին տարեմուտյան ամփոփիչ ասուլիսում ասաց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ դեռեւս 2016-ին Հայաստանի 2 օդանավակայաններով ուղեւորահոսքը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 2 մլն ուղեւորի, իսկ 2017-ի վերջին այն արդեն կանցնի 2,5 մլն-ի սահմանագիծը: Ըստ որում՝ «Զվարթնոց» օդանավակայանով ուղեւորահոսքը կազմել է 2,4 մլն, իսկ «Շիրակո»-ով՝ 100 հազար ուղեւոր:
Տարեսկզբից Հայաստանի 2 օդանավակայաններում իրականացվել է 10,752 թռիչք եւ վայրէջք, ինչը 18,2 տոկոսով գերազանցում է 2016-ի ցուցանիշը: Կտրուկ աճ է գրանցվել տարանցիկ թռիչքներում, մասնավորապես դեկտեմբերի 25-ի դրությամբ՝ երկրի օդուղիներով կատարվել է 53,270 թռիչք, ինչը 39,9 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից:
«Ինչպես երեւում է ցուցանիշներից, տարին բավականին ակտիվ եւ դինամիկ է եղել: Այս տարվա ընթացքում մեզ հաջողվել է զգալիորեն ընդարձակել թռիչքների աշխարհագրությունը եւ մեծացնել գործընկեր ավիաընկերությունների թիվը: Մասնավորապես՝ չվերթներ են բացվել Աստանա, Դամասկոս, Թել Ավիվ, Բեյրութ, Մինսկ ուղղություններով, իսկ հաջորդ տարվանից չվերթ կբացվի դեպի Ֆրանսիայի Լիոն եւ Գերմանիայի Քյոլն քաղաքներ»,- նշեց Ավետիսյանը:
Նա ասաց, որ դեկտեմբերից Հայաստանում գործում է «Ազատ օդային տարածքի հայեցակարգը», որը ավիաընկերություններին իրավունք է վերապահում երկրի օդային տարածք մտնել եւ այնտեղից դուրս գալ հաստատված ցանկացած կետից, ինչպես նաեւ չվերթներ կատարել ընտրած ցանկացած երթուղով: Սա ավիաընկերություններին հնարավորություն կընձեռի կրճատել չվերթների ժամանակը եւ վառելանյութի ծախսերը:
Հրապարակված տվյալների համաձայն՝ «Զվարթնոց» օդանավակայանով բեռնափոխադրումները 2017-ի հունվար-նոյեմբերին կազմել են 20,573 տոննա՝ 29,8 տոկոսով գերազանելով 2016-ի նույն ցուցանիշը:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Հաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր