Թալանել են «Իզի Փեյ»-ի միանգամից մի քանի տերմինալներ՝ տանելով խոշոր գումար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, միանգամից մի քանի գողություն է տեղի ունեցել Երևանում գործող «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող տերմինալներից։
Գիշերը Արշակունյաց պողոտայի թիվ 37/4 հասցեում գտնվող «Իզի փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարման տերմինալը կոտրելու միջոցով անհայտ անձը կամ անձինք այնտեղից հափշտակել են մոտ 432 հազար դրամ։ Փաստի առթվ Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։
Նույն օրը, ժամը 13։15-ին Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտայի թիվ 74 հասցեի վճարման տերմինալը վնասել են, վնասել են նաև Արցախի պողոտայի թիվ 8 հասցեում գործող վճարման տերմինալը, Տիգրան Մեծի պողոտայի 52 հասցեում տեղադրված տերմինալը և Քրիստափորի փողոցի 36/1 հասցեում տեղադրված տերմինալը։ Նշված տերմինալներից ընդհանուր առմամբ հափշտակել են 723 հազար 700 դրամ։
Նշված փաստով էլ հետաքննություն է սկսվել Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում, իսկ նշված հանցագործությունների մասին Ոստիկանությունը տեղեկությունները ստացել է նշված կազմակերպության իրավաբան Անի Մովսիսյանից։
Նույն օրը թալանել են նաև Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13/54 հասցեում գտնվող նշված ՍՊԸ-ին պատկանող վճարման տերմինալը՝ տանելով գումար։
Նշված գողության մասին Շենգավիթի Ոստիկանությունը տեղեկացել է ընկերության անվտանգության մասնագետի կողմից։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր