Կանեւսկոյի գերեզմանին եկած քրեականների մեծ մասը դեռ Հայաստանում է. ովքեր են եղել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից` մասնակցելու օրենքով գող Արմեն Կանեւսկոյի մահվան հերթական` 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանեւսկոյի եղբայրը` Արտյոմը:
Մեր տեղեկություններով` քրեական հեղինակությունների քանակն այս տարի աննախադեպ մեծ է եղել` 600-ից ավելի մարդ է ժամանել Հայաստան: Նրանց մի մասը դեկտեմբերի 15-ից սկսած է ժամանել: Հիմնականում եկել են Ռուսաստանի Դաշնության տարբեր մարզերի օրենքով գողեր, նաեւ` հեղինակություններ Հունաստանից: Կանեւսկոյի` Շահումյանի գերեզմանատանը գտնվող շիրիմին այցելելուց հետո հյուրերը գնացել են այդ տարածքում գործող «Սան Լազար» սգո սրահ` սեղանի շուրջ իրենց «ախպորը» հիշելու:
Ներկաների քանակն այնքան մեծ է եղել, որ սրահի երկու հարկերն էլ լեփ-լեցուն են եղել, իսկ մեքենաներն էլ մոտ մեկ ժամ չեն կարողացել դուրս գալ տարածքից: Ներկաների մեծ մասը դրսի հյուրեր են եղել: Տեղական հայտնի հեղինակություններից էլ, մեր տեղեկություններով, գրեթե մարդ չի եղել, քանի որ Կանեւսկոյի «կռուգը»՝ ի դեմս Արտյոմի, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ մտերմություն չի անում:
Տեղական հայտնի դեմքերից եղել է 90-ականների հայտնի հեղինակություն, ազգությամբ եզդի Ճակոյի եղբայրը՝ Ռաֆոն, ով նույնպես օրենքով գող է: Ներկա են եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավորներ Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, եւ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը՝ Չերրիի Վահանը:
Մենք տեղեկացանք, որ դրսից ժամանած հյուրերի մի մասը՝ Կանեւսկոյի ամենամտերիմները, մնացել են Հայաստանում, դեռ չեն մեկնել ու այս օրերին իրենց ժամանակն անցկացնում են հիմնականում Կանեւսկոյ Արտյոմի հետ: Հյուրերի հիմնական մասը սովորաբար հանգրվանում է Արթուր Բաղդասարյանի եղբորը պատկանող «Իմպերիալ» հյուրանոցում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր