«Փաստ». Ձվի գինը խանութների կողմից արհեստականորեն է բարձրացվում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախատոնական օրերին խանութներում եւ շուկաներում ձվի գնի բարձրացում է նկատվում: Որոշ խանութներում գինն արդեն 75 դրամի է հասել:
Խանութներից մեկի մենեջերը «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս շրջանում սպառումն ավելանում է, ինչի հետեւանքով որոշակի դեֆիցիտ է առաջանում: Պահանջարկի ավելացմամբ պայմանավորված էլ գինն է բարձրանում:
«Տոնական օրերին վաճառքն ավելանում է: Մի քանի օր է՝ մատակարարները քիչ քանակությամբ ձու են խանութներին տալիս: Չի բացառվում, որ առաջիկա օրերին խանութներում վաճառվող ձվի քանակը պակասի: Տեղական արտադրողները, որպես կանոն, չեն կարողանում ներքին պահանջարկն ապահովել, ինչի արդյունքում էլ ձվի շուկայում դեֆիցիտ է առաջանում»,– ասաց մենեջերը եւ հիշեցրեց, որ նախորդ տարիների համեմատ գինն այդքան էլ բարձր չէ:
Ձվի գնի բարձրացումն արհեստական է՝ պնդեց «Աշտարակ ձու» ընկերության վաճառքի բաժնի պետ Արմեն Գալստյանը: Վերջինս տեղեկացրեց, որ արտադրողների կողմից ձվի բաց թողնման գինն էականորեն տարբերվում է վաճառքից:
«01 համարի ձուն բաց ենք թողնում 57 դրամով՝ դա միջին չափի ձուն է, որը մենք ամեն օր օգտագործում ենք: Այն խանութներում, որտեղ մենք ազդեցություն ունենք, կարողանում ենք գնաճին միջամտել, մնացած դեպքերում՝ ոչ: Կարող եմ ասել, որ ձվի գինը խանութների կողմից արհեստականորեն է բարձրացվում»,– հայտնեց վաճառքի բաժնի պետը:
Նա վստահեցրեց, որ շուկայում ձվի դեֆիցիտ չի կարող լինել, քանի որ արտադրողներն անհրաժեշտ քանակությամբ ապրանք են մատակարարում, մյուս կողմից էլ եղած բացը ներկրումների հաշվին է լրացվում:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր