Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Արցախ

Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում

Ինչպես է ընթանում Արցախից բռնի տեղահանված հազարավոր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ներառումը և  կյանքը նոր միջավայրում. գործադիրը հայտարարում է՝ արդեն իսկ զգալի միջոցներ են ուղղվել այդ նպատակին, սակայն ընթացիկ ու առաջիկա քայլերի արդյունավետությունը շարունակում է մնալ առանցքային հարց։ Ի՞նչ է արվել, ի՞նչ արդյունքներ կան, և որո՞նք են դեռ չլուծված խնդիրները՝ կառավարության  դիտարկումները, տվյալները և պատասխանատու գերատեսչությունների գնահատականները ներկայացվել են «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ՝ տեղահանվածների մասնակցությամբ։

Հայաստանի կառավարության գլխավոր անելիքներից է աջակցել Ղարաբաղից տեղահանված հայերին՝ Հայաստանի Հանրապետությունում տնավորվելու համար․ ձևակերպումը Հայաստանի վարչապետինն է։ Փաշինյանի փոխանցմամբ՝ 2023 թվականից ի վեր  բյուջեից շուրջ 145 միլիարդ դրամ է ուղղվել տեղահանվածների կարիքները հոգալուն։ Կառավարության ղեկավարը շեշտում է ոչ միայն նյութական աջակցության, այլև տեղահանվածների՝ Հայաստանում երկարաժամկետ ինտեգրման կարևորությունը։

«Շատ կարևոր եմ համարում, որ մենք օգնենք Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք հոգեբանական փնտրտուքի վիճակից դուրս գան, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, որ օգնենք, ամեն ինչով աջակցենք, որ նրանք ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, տնավորվեն Հայաստանում և հարատև իրենց ճակատագիրը կապեն Հայաստանի հետ։ Սա քաղաքական և հոգեբանական առումով շատ կարևոր է»։

Ինտեգրման գործընթացում առանցքային է քաղաքացիության ստացումը և մշտական բնակության հարցի լուծումը։ Վարչապետը շեշտում է, որ անձամբ  է կապի մեջ եղել տեղահանվածների հետ՝ փորձելով հասկանալ և արձագանքել նրանց խնդիրներին։

«2023-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 մլրդ դրամ է հատկացվել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու համար»։

Չնայած զգալի ֆինանսական միջոցների հատկացմանը՝ բնակապահովման արդյունքները դեռ չեն գոհացնում։ Կառավարության տվյալներով՝ շուրջ 1700 ընտանիք է կարողացել ձեռք բերել բնակարան, ինչը մի կողմից դիտարկվում է որպես գործող մեխանիզմի արդյունավետության ապացույց, մյուս կողմից՝ բավարար չէ՝ հաշվի առնելով ընդհանուր կարիքները։

«Գուցե այդ հասցեականությունը տեղ-տեղ լինի ոչ ամենաբարձր ճշգրտությամբ, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ առնվազն մեր խոսակցության երկրորդ կեսը և եզրափակիչ մասը նվիրված լինեն մեր անելիքներին, ապագային, թե ինչ ենք անելու սրանից հետո, որովհետև ես վիճակագրությունը տեսա` այս պահի դրությամբ ընդամենը շուրջ 1700 ընտանիք է, որ ծրագրով տուն է ձեռք բերել»։

Փաշինյանն շահարկում է համարում դիտարկումները, թե առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և թե կառավարությունը փորձելու է ձգձգել արցախցիների՝ քաղաքացիություն ստանալը։ Ընդհակառակը, անհանգստացած ենք, ասաց, որ փոքր է թիվը։

«Մեր խնդիրը շատ գործնական է, մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք  Հայաստանի Հանրապետությունում՝ քաղաքացիություն, տուն, աշխատանք, սոցիալական միջավայր… Մեզ պետք է ձեզնից ազդակներ ստանալ, թե էլ ինչ պետք է անենք, որպեսզի այդ հարցը հնարավորինս արդյունավետ լուծենք»։

Տեղահանվածների սոցիալական աջակցության գործիքակազմը ընդլայնվում է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ներկայացմամբ՝ նախատեսվում է նոր ծրագիր հատկապես այն անձանց համար, որոնք չեն կարող աշխատել տարիքային կամ առողջական խնդիրների պատճառով։

«Դա երկարաժամկետ վարձակալության ծրագիրն է։ Առնվազն՝ 10 տարով, 40 հազար դրամի չափով յուրաքանչյուր քաղաքացու համար, եթե նրանք կհրաժարվեն հավաստագիր վերցնելուց, բայց միևնույն ժամանակ կգրանցվեն մեր սոցիալական բնակարանների հերթացուցակում»։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Ղարաբաղից տեղահանված 34 576 անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ մերժման դեպքեր գրեթե չեն արձանագրվել՝ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Վերջին  ամիսներին դիմումների աճ կա, ինչը Սարգսյանը փոխվստահությամբ է մեկնաբանում։ 

«Շուրջ 1000 դիմումներ, այսինքն՝ հրամանագրի նախագծեր, ՀՀ նախագահի աշխատակազմում են, այսինքն՝ օրերի կտրվածքով ևս 1000 անձի մասով հանգուցալուծում կունենանք և կկարողանանք այս պրոցեսն արագացնել»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ տեղահանվածներին արդեն պետպատվերով տրամադրվել է ավելի քան 10 միլիարդ դրամի բժշկական ծառայություն։

«Այսօր էլ շարունակում են բոլոր մեր հայրենակիցները, որոնք դեռ քաղաքացիություն չունեն, օգտվել պետական պատվերի ամբողջ ծավալից: Ես ուզում եմ ընդգծել, որ սա շարունակվելու է, մինչև եռամյա շրջափուլը կավարտենք, և ամբողջապես կներդնենք ապահովագրական համակարգը: Իսկ մեր հաճախակի հանդիպումները հուշում են, որ շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ սպասում են՝ անցնելու առողջության համընդհանուր ապահովագրությանը»։

Կրթական ոլորտում ինտեգրման մասով․ 20 200 երեխա արդեն ընդգրկված է դպրոցներում, իսկ ուսանողների համար գործում են կրթաթոշակային ծրագրեր՝ մանրամասնեց կրթական գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանը։

«Այս պահին էլ համակարգում ունենք ավելի քան 3200 ուսանող, որոնք սովորում են մեր քոլեջներում և բուհերում, և շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այդ աջակցությունը եղել է ոչ միայն 2023-ին, այլև մենք շարունակել ենք թե՛ 2024-ին, թե՛ 2025-ին մեր բուհեր և քոլեջներ ընդունված առաջին կուրսեցիներին տրամադրել կրթաթոշակ, որով նրանք կարողանում են իրենց կրթությունը շարունակել»։

Անդրեասյանը նաև հայտնեց, որ այս պահին 600-ից ավելի ուսուցիչ աշխատում է դպրոցներում, և 30 տոկոս հավելավճար է գումարվում վարձատրությանը, իսկ մի քանի համայնքում՝ նաև ֆիքսված 50 հազար դրամ ամսական: