Գրիպները Հայաստան են գալիս Ռուսաստանից
Հայաստանի Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն այս տարի սուր շնչառական հիվանդությունների նվազում է նկատում։
«Ոչ մի բժիշկ չի կարող կոնկրետ թվեր նշել, որովհետև ոչ բոլոր հիվանդներն են հաշվառվում։ Իրական ու հաշվառված հիվանդների թվերը խիստ տարբեր են։ Մենք կարող ենք ներկայացնել միայն այդ թվերի միջին համեմատականը։ Եթե համեմատենք անցած տարիների հետ, հիվանդությունների պատկերը 2-3 անգամ քիչ է»,- ասաց Արա Ասոյանը։
Այս պատկերը համաճարակաբանը կապում է համեմատաբար տաք ձմռան հետ։ Նա նաև նշում է, որ մեզ մոտ գրիպը սովորաբար գալիս է Ռուսաստանից։
«Հենց լսում ենք Ռուսաստանում գրիպի համաճարակ է գրանցվում, ընդամենը 2 կամ 3 շաբաթ հետո նույնը կրկնվում է Հայաստանում, որովհետև ամենամեծ շփումը Ռուսաստանի հետ է։ Մարզերում սուր շնչառական հիվանդությունները ավելի քիչ են լինում, որովհետև այդ հիվանդությունները սովորաբար լինում են ավելի խիտ բնակեցված քաղաքներում»,- նշեց համաճարակաբանը։
Արա Ասոյանը առաջիկայում սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում չի կանխատեսում։
«Սուր շնչառական հիվանդություններն ամենաուժեղ տարածումն ունենում են դպրոցներում, և քանի որ արդեն արձակուրդներ են գալիս, մոտակա 2-3 շաբաթը հիվանդությունների սուր բռնկումներ չեն լինի»,- նկատես Արա Ասոյանը։
Արա Ասոյանը հավելեց, որ Առողջապահության նախարարությունը բավական լուրջ քանակով պատվաստանյութ է բերել գրիպի դեմ, և ռիսկի խմբի բոլոր բուժաշխատողները պատվաստվել են։ ՀՀ այլ քաղաքացիներ նույնպես կարող են ինքնակամ պատվաստվել գրիպի դեմ։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
Հաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը