Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը բավական լուրջ ունեցվածքի տեր է: «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու Առաքելյանի ընտանիքին պատկանող 15 հեկտար այգիներին:
Ու քանի որ հսկայական հողակտորների եւ այգիների տեր են նաեւ ներկա ու նախկին պաշտոնյաները, «Ժողովուրդ» օրաթերթն Իգնատի Առաքելյանին հարցրեց՝ արդյոք պետական քաղաքականություն չէ գյուղատնտեսությունը գյուղացու ձեռքից վերցնելը: «Ես չգիտեմ, ով ինչ ունի: Բայց այն, ինչ որ մեր ընտանիքում կա, դա մենք ստեղծել ենք մինչեւ իմ նախարար նշանակվելը: Խոսքը ընդամենը 15 հա այգիների մասին է: Դա համատեղ կոոպերացված գործունեություն է, որտեղ կա ամեն ինչ: Ես դա սկսել էի այն ժամանակ, երբ աշխատում էի Երեւանի կոնյակի գործարանում»,- պատասխանել է նա՝ հավելելով, թե ժամանակին դա իր համար եղել է հոբբի` հասկանալու, թե գյուղատնտեսությունը որքանով կարող է արդյունավետ լինել Հայաստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր