Ինչու է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գաղտնի մշակվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, անգամ իրավաբանական կորիֆեյներն են պնդում` «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»:
Այնուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ օրենքի նախագծի վրա բավականին ակտիվ աշխատում են․ արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնեցված մշակում է, սակայն այդ մասին չեն բարձրաձայնում՝ հորդորում են մինչեւ հունվար սպասել:
Կառավարության մեր աղբյուրի պնդմամբ` հունվարյան նստաշրջաններից մեկում այն արդեն կլինի ԱԺ օրակարգում, ինչը նույնպես հարցականի տակ է, որովհետեւ պառլամենտի աշխատանքները կմեկնարկեն հունվարի 15-ին, կկայանա ընդամենը մեկ քառօրյա, եւ «կառավարության կառուցվածքը», ըստ ամենայնի, կմնա չքննարկված մինչեւ փետրվար:
Օրենքի չհրապարակայնացման-ձգձգման պատճառը մեկն է՝ ուժային-առընթեր մարմինների «դիսլոկացիան», որով էլ որոշվելու է, թե ով է ապագա վարչապետը, եւ քանի որ այդ առնչությամբ Սերժ Սարգսյանն ասել է` «կտեսնենք», օրենքը դեռ «մեյդան» չի հանվում:
Հիշեցնենք, որ քննարկվում է նաեւ ուժայիններին հատուկ կարգավիճակ տալու եւ ոչ վարչապետի ենթակայության տակ դնելու հարցը։ Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը հանկարծ որոշի չզբաղեցնել վարչապետի պաշտոնը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր