Վարդան Այվազյանը ձանձրանո՞ւմ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի «աստղ» (մարզպետ- նախարար-ԱԺ հանձնաժողովի նախագահ), այժմ «գործազուրկ» Վարդան Այվազյանին հարցրինք՝ բա էդքան բուռն կյանքից հետո չե՞ք ձանձրանում: «Չեմ ձանձրանում»: Նեղացա՞ծ եք հայրենի կուսակցությունից: «Իհարկե` ոչ»: Ողջ օրը նստա՞ծ եք տանը: «Նստած եմ»: Ե՞րբ կլինի «մի բան»: «Էնքան կարող ուժեր կան, էնքան մարդ կա նստած տանը»: Ինչո՞վ եք լցնում Ձեր օրը։ «Շփվում եմ»: Ո՞ւմ հետ: «Կան, էլի»:
Արգամիչի՞․ ասում են՝ պաշտոնը թողնելուց հետո հա հիվանդանում է, ճնշումն ու սիրտը չեն ենթարկվում: «Լինում է, որ Արգամիչին էլ եմ տեսնում»: Դարդ-դարդի՞ եք տալիս։ «Մենք դարդ չունենք»: Բա ի՞նչ եք խոսում: «Հազար ու մի բան։ Դե մենակ Արգամիչի հետ չի, որ հանդիպում եմ»: Էլ ո՞ւմ: «Դե, որ ասեմ Սերժ Սարգսյանի, հարցնելու ես՝ ի՞նչ եք խոսել, լավ է` չասեմ»:
Չեմ հարցնելու, գիտեմ, որ ասել է` Վարդան, մինչեւ գարուն համբերի: «Այ, այդ մեկը սխալվեցիր, ես պաշտոն չեմ ուզում, թող մեր խոսացածը մնա գաղտնիք, երկրի վիճակը լավ ըլնի, ես կարեւոր չեմ»: Փաստորեն, ասել է: «Հազիվ էի պրծել ձեզնից, էս ի՜նչ ցավ է, ինչքա՜ն ժամանակ է՝ ինձ լրագրող չէր զանգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր