Աշոտ Արսենյանի «Արփա Էներգիա» ընկերությանը տուգանելեն 1 մլն դրամով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր դեկտեմբերի 20-ի նիստում տուգանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին պատկանող «Արփա-Էներգիա» ընկերությանը:
ՀԾԿՀ համապատասխան որոշման մեջ մասնավորապես, նշվում է, որ «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ն 2017 թվականի նոյեմբերի 28-ին դիմել է ՀԾԿՀ՝ հայտնելով, որ «Արփա» փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործման ընթացքում պարզվել է, որ նախկինում նախատեսված մետաղական խողովակաշարի փոխարեն տեղակայվել է ապակեմանրաթելային խողովակաշար, որի արդյուքնում Կայանի հաշվարկային ճնշումը 42.2մ-ից դարձել է 47.14մ, իսկ Կայանի հաշվարկային հզորությունը 2622 կՎտ-ից դարձել է 3292 կՎտ, հաշվարկային ելքը մնացել է անփոփոխ:
Ընկերությունը ներկայացրել է հզորության նոր հաշվարկները՝ դրական փորձաքննական եզրակացություններով եւ խնդրել է համապատասխան փոփոխություն կատարել ընկերությանը տրամադրված լիցենզիայի պայմաններում,
Միաժամանակ նշվել է, որ Հանձնաժողովը 2017 թվականի նոյեմբերի 30-ից Ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Լիցենզիայի պայմանների 6-րդ, 7-րդ եւ 34-րդ կետերի պահանջների խախտման փաստի ուսումնասիրության նպատակով, նաեւ նշվել է, որ Ընկերությունը 2017 թվականի դեկտեմբերի 5-ի գրությամբ հայտնել է, որ խախտումը տեղի է ունեցել չիմացության հետեւանքով, ներկայումս միջոցներ են ձեռնարկում խախտումը վերացնելու ուղղությամբ:
Այս ամենը հաշվի առնելով Հանձնաժողովը որոշել է Ընկերության նկատմամբ կիրառել տուգանք մեկ միլիոն դրամ գումարի չափով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր