Խոշոր եւ միջին բիզնեսն ավելի քան 483 մլրդ դրամ հարկային եկամուտ է ապահովել
Պետական եկամուտների կոմիտեի խոշոր եւ միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունը 2017թ. 11 ամսում ապահովել է 483 մլրդ դրամից ավելի հարկային եկամուտ, ինչը մոտ 39.9 մլրդ դրամով կամ 9 տոկոսով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
ՊԵԿ-ից հայտնում են, որ նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում հարկային գերավճարներն աճել են 16.4 մլրդ դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում նվազել՝ 4.7 մլրդ դրամով, ինչը հաշվի առնելով 2017թ. հարկային եկամուտների աճը կազմում է 61 մլրդ դրամ կամ շուրջ 13.8 տոկոս: 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչեւ 2017թ. դեկտեմբերի 1-ը բոլոր հարկատեսակների եւ վճարների գծով գերավճարների հանրագումարը նվազել է 13.7 մլրդ դրամով կամ 7.3%-ով: Ի դեպ, այս տարվա հունվար-նոյեմբերին ԽՄՀՎ ՀՏՎ-ում հաշվառված հարկ վճարողների հարկային պարտավորությունները ապառք վարչարարության արդյունքում հնարավոր է եղել կրճատել 5.8 մլրդ դրամով կամ 36,3 տոկոսով: 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ռիսկային գնահատված հարկ վճարողների վճարած հարկային եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 20%-ով, իսկ ոչ ռիսկայիններինը՝ 7%-ով: Տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից այս տարվա 11 ամիսների ընթացքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը, 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ, ավելացել է 19%-ով, հարկային հաշիվներով իրացման շրջանառությունն աճել է 10,5%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալ հասույթները՝ 11%-ով: Առանձին հարկ վճարողների հետ կազմակերպված հանդիպումների ու բացատրական աշխատանքների արդյունքում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ԱԱՀ-ի եւ շահութահարկի գծով ներկայացված ճշգրտված հաշվարկներով ավելացվել է մոտ 3.9 մլրդ դրամ հարկ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր