Հարկային դաշտը շրջանցելու երկու խոշոր դեպք է բացահայտվել
ՊԵԿ-ը հարկային դաշտը շրջանցելու երկու խոշոր դեպք է բացահայտել:
Այս առնչությամբ, ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է բացահայտել ստվերային գործունեության դեպքեր:
Մասնավորապես, օրերս ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մինչեւ ավտոտրանսպորտային գործունեություն սկսելն ընկերությունը երթուղային 10 միկրոավտոբուսի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն-հաշվարկ հարկային մարմին չի ներկայացրել, միաժամանակ` խախտելով նաեւ աշխատողների աշխատանքի ընդունումը գրավոր ձեւակերպելու` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգը:
Իրականացված ստուգումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 3 մլն դրամ, իսկ տույժ-տուգանքներով՝ մոտ 3,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարի բեռնափոխադրող, ուղեւորափոխադրող եւ տաքսի ծառայություն մատուցող հարկ վճարողների շրջանում նմանօրինակ խախտումներով արձանագրվել է շուրջ 250 մլն դրամի չափով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար:
Ձեռնարկված միջոցառումներով հայտնաբերվել է հարկային դաշտը շրջանցելու եւս մեկ փորձ: Ստվերային գործունեության դեպքի բացահայտմամբ արձանագրվել է առանց ակցիզային դրոշմանիշերի ալկոհոլային խմիչքների իրացման փաստ: Պարզվել է նաեւ, որ ընկերությունում առկա խմբաքանակի համար ակցիզային դրոշմանիշերի ստացման որեւէ հայտ հարկային մարմին չի ներկայացվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով առանց ակցիզային դրոշմանիշերի 50 000 դրամը գերազանցող ալկոհոլային խմիչքների իրացումը քրեորեն պատժելի է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր