ՊԵԿ հարկային հատվածը ղեկավարում է «Մաշտոցի կլանը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում այնպես է ստացվել, որ ՊԵԿ հարկային հատվածը գրեթե ամբողջովին ղեկավարում է «Մաշտոցի կլանը», որն ստեղծվել է 1990-ականների վերջին՝ Գագիկ Խաչատրյանի կողմից, որտեղ առաջին անգամ երիտասարդ Խաչատրյանը նշանակվեց հարկայինի պետ եւ ձեւավորեց իր թիմը։
Այստեղ էին Տիգրան Զաքարյանը, որն այժմ ՊԵԿ կազմակերպման եւ հսկողության վարչության պետն է, Ռաֆիկ Մաշադյանը՝ այժմ փոքր հարկ վճարողների հարկային տեսչության-վարչության պետն է, Գոհար Արաբաջյանը՝ այժմ սպասարկման թիվ 20 բաժնի պետն է, Էդիկ Գսպոյանը՝ այժմ խոշոր եւ միջին հարկ վճարողների տեսչության բաժնի պետն է։
Փաստորեն, առանցքային վարչության պետերը Խաչատրյանի կադրերն են, չհաշված այն տասնյակ պետերն ու տեսուչները, որոնք սերում են Մաշտոցից եւ որոնք քավոր-սանիկության, հաշվարկով ամուսնությունների շնորհիվ թիմի մաս են կազմել։ Խաչատրյանը հեռացավ, բայց մեծ խաչատրյանական թիմը հաղթեց միջկլանային պատերազմում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ