Ամանորյա սեղանը Հայաստանի բնակիչների համար թանկացել է 12 տոկոսով
Հայաստանի քաղաքացիների համար ամանորյա սեղանը կարժենա 12 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազամակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նրա խոսքով՝ ամանորյա տոների մոտենալու հետ միասին սպառողական շուկայում իրական գնաճը ավելացել է մինչեւ 20 տոկոսով, ինչը ավանդաբար չի համապատասխանում միջինացված պաշտոնական ցուցանիշներին: Մսամթերքը, մասնավորապես, թանկացել է 20 տոկոսով, ալկոհոլային խմիչքները՝ 12-13 տոկոսով: «Միեւնույն ժամանակ, գյուղատնտեսական արտադրանքի շուկայում մեր գները ավանդաբար ձեւավորում են անհատ գյուղատնտեսական սուբյեկտները, այլ ոչ թե ջերմոցները: Այնպես որ, այստեղ եւս գնաճ է սպասվում», - ասաց Պիպոյանը:
Փորձագետի կարծիքով՝ կարելի է միայն հույսը կապել ալկոհոլային խմիչքների, գազավորված եւ բնական հյութերի, պահածոների արտադրության միջազգային բրենդների հետ, բայց չպետք է չարաշահել, որպեսզի չգնենք ավելին, քան պահանջվում է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ