«Սիսիանի էլեկտրական ցանցեր»-ի փոխտնօրենը քարով խփել է քաղաքացու գլխին
Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում շուրջ 9 ամիս քննված քրեական գործը:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քրեական գործի նյութերի համաձայն, Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղազարյանը 23.02.2017թ.-ին բուժօգնության է դիմել «Սիսիանի բժշկական կենտրոն», որտեղ վերջինիս մոտ հայտնաբերվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որը 07.03.2017թ.-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:
Կատարված նախաքննության ընթացքում Գ. Ղազարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով 20.03.2017թ.-ին ձերբակալվել, ապա` քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ Ն. Զաքարյանը, ով ցուցմունք է տվել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում քարով հարվածել է Գ. Ղազարյանի գլխին:
Սակայն հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ. Ղազարյանին ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել ոչ թե Ն. Զաքարյանը, այլ «Սիսիանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխտնօրեն Ա. Մարգարյանը, ուստի 23.11.2017թ.-ին որոշում է կայացվել Ն. Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Նույն օրը Ա. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործը 29.11.2017թ.-ին ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ