Հայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են համագործակցության խորացման հարցում. Վոլինկին
Գյումրիում Ռուսական գիտության եւ մշակույթի կենտրոնի մասնաճյուղի բացումը երկար սպասված իրադարձություն էր: Դեկտեմբերի 20-ին Գյումրիում Կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով՝ Կենտրոնի մասնաճյուղի բացմամբ Հայաստանի երկրորդ քաղաքում ստեղծվեց Ռուսաստանի եւս մեկ հումանիտար անկյուն: «Ես կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել ՀՀ ղեկավարությանը, ինչպես նաեւ հասարակական եւ պետական կազմակերպություններին այս մասնաճյուղի բացմանը օգնելու եւ նպաստելու համար»,- ասաց ՌԴ դեսպանը՝ հավելելով, որ ԱՊՀ տարածքում գործընկերների հետ փոխգործակցության առաջնահերթությունը Ռուսաստանի համար չի նվազում, այլ, հակառակը, միայն աճում է:
Նա ընդգծեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը շահագրգռված են բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ, եւ հումանիտար ոլորտում փոխգործակցությունը հատուկ տեղ ունի: Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ու Ռուսաստանը ԱՊՀ Հումանիտար համագործակցության խորհրդում եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում առավել ակտիվ երկրներն են:
Վոլինկինը համոզմունք հայտնեց, որ կենտրոնի մասնաճյուղը Հայաստանի հյուսիս-արեւմուտքում կդառնա մշակութային, կրթական, գիտական եւ հասարակական կապերի զարգացման հիմնական հարթակներից մեկը: «Այս կենտրոնը տուն կդառնա բոլորի համար, ովքեր հետաքրքրվում են Ռուսաստանի մշակույթով, ռուսերենով»,- եզրափակեց Իվան Վոլինկինը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ