Արամայիս Գրիգորյանը որոշել է ազատվել «ռիսկային» կադրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրենի ընտրությունը երեկ տապալվել է, առաջադրված միակ թեկնածու՝ շուրջ հինգ տարի նույն դպրոցը ղեկավարած Անահիտ Վարդանյանի օգտին գրանցվել է չորս կողմ, երեք դեմ ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին՝ հինգ ձայն։
Հիշեցնենք, որ Վարդանյանից առաջ այս դպրոցի տնօրենը Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն էր, որը 2012-ից ԱԺ պատգամավոր է։ Նրան փոխարինելու եկած Վարդանյանը նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհին էր եւ այդ պաշտոնում հայտնվեց Աբրահամյանի քվոտայով։
Թեեւ ժամանակի ընթացքում Վարդանյանը սահուն ճամբարափոխ եղավ ու հարմարավետ տեղավորվել էր նաեւ մարզի ներկայիս իշխանությունների թիմում, սակայն, ըստ ամենայնի, գործող մարզպետը որոշել է ազատվել «ռիսկային» կադրից ու հրահանգել է տապալել մեկ թեկնածուով ընտրությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ