Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումները արդեն իրականացվում է նաեւ մարզերում
ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների գործընթացը, որը, նախկինում միայն Երեւանում էր իրականացվում, այժմ, հնարավոր է կատարել նաեւ տարածքային ստորաբաժանումներում:
ՊԵԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, հոկտեմբերի 1-ից Տավուշի եւ Լոռու մարզերի բնակիչները Երեւան հասնելու փոխարեն՝ Վանաձորում՝ Արեւելյան մաքսատուն-վարչությունում են ավտոմեքենայի մաքսային ձեւակերպումը կատարում:
Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի հավաստմամբ՝ հարմարավետ պայմանները թույլ են տալիս քաղաքացիներին բարձրորակ եւ արագ ծառայություն մատուցել. «Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներն իրականացվում են մեկ պատուհան սկզբունքով: Մեկ հարկի տակ կենտրոնացված են նաեւ բանկի մասնաճյուղը, փորձագիտական կենտրոնը: Ամբողջ գործընթացը տեւում է 30-40 րոպե»:
Մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ՝ միայն հոկտեմբեր-նոյեմբերին ձեւակերպվել է 226 ավտոմեքենա, գանձվել է շուրջ 125 միլիոն:
Նոր գործառույթ՝ նաեւ արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար. Վանաձորում՝ Արեւելյան մաքսատուն-վարչությունում են կատարվում ենթակացիզային ապրանքների մաքսային ձեւակերպումները: Մաքսատանն արձանագրում են, որ բարեփոխումների շրջանակում էապես ավելացել են նաեւ գանձումները. «Եթե 2016-ի հունիս-նոյեմբերին գանձվել է 4.1 միլիարդ դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 5.5 միլիարդ դրամ: Աճը կազմել է 25 տոկոս»,-նշել է Արեւելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ