Շատինում կրքերը դեռ թեժ են
hraparak.am -ը գրում է․ Մեր տեղեկություններով՝ այսօր Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նախկին գյուղապետի տեղակալ Մամիկոն Սմբատյանը իր մի քանի համախոհների հետ գնացել է նույն գյուղի բնակիչ Սմբատյան Ավետիքի մոտ՝ ծեծի ենթարկելու մտադրությամբ։ Մեծ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով կողմերից մեկի գլուխը վնասվել է, համագյուղացիները շտապ օգնություն են կանչել։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության ներկայացուցիչները։ Շատինցիներից մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ Մամիկոն Սմբատյանը ցանկացել է վրեժխնդիր լինել գյուղացիներից այն բանի համար, որ վերջիններս չեն ցանկանում իրեն տեսնել նորընտիր համայնքապետ Արթուր Ստեփանյանի տեղակալի պաշտոնում։ Ըստ Շատինում շրջանառվող լուրերի՝ Ստեփանյանը հենց նրան է ցանկանում տեսնել այդ պաշտոնում, ինչին գյուղացիները դեմ են։
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնից մեզ հրաժարվեցին մեկնաբանություն տալ դեպքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո շատինցիների թեկնածու Տիգրան Խուդոյանը չէր հաղթել , նրա փոխարեն համայնքապետ էր ընտրվել Քարագլուխ գյուղի բնակիչ Արթուր Ստեփանյանը, որի հետ գյուղացիները աչքով աչք չունեն։ Նրանք սկզբում պահանջեցին, որ Արթուր Ստեփանյանը չզբաղեցնի համայնքապետի պաշտոնը, հետո աղաղակեցին, թե Ստեփանյանի նստավայրը իրենց գյուղում չպետք է լինի, հետո պահանջները նվազեցին: Հիմա էլ նրանց միակ պահանջն այն է, որ իրենց համայնքապետի տեղակալը լինի նախկին գյուղապետի տեղակալ Կարապետյան Մանվելը։


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Իսրայելը պատրաստվում է Իրանին հասցվելիք ԱՄՆ հնարավոր հարվածին. իսրայելական լրատվամիջոցներ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Ուիթկոֆը շուտով կայցելի Ռուսաստան.Դմիտրիև
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
ՄԻՊ-ն այցելել է զորամաս․ քննարկվել են զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հաստատվել է 2026 թ.-ի երկրորդ փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան