ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 42 միլիարդ 56,4 միլիոն հարկեր և տուրքեր
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրիլիոն 42 միլիարդ 56,4 միլիոն հարկեր եւ տուրքեր: Այս ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի հարկեր եւ տուրքերի հավաքագրումից ավել է 67 մլրդ 613 մլն դրամով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե մուտքագրված հարկեր եւ տուրքերը կազմել են 1 տրիլիոն 78 մլրդ 294,2 մլն դրամ: Այլ կերպ ասած` այս տարվա տասնմեկ ամիսներին հավաքագրված հարկեր եւ տուրքերը ընդամենը 36 մլրդ դրամով են զիջում անցած ողջ տարվա ընթացքում հավաքագրումների ցուցանիշին: Ի դեպ, ԵՏՄ ընդհանուր բյուջեից ստացված մաքսատուրքերն այս տարվա 11 ամիսներին, անցած տարվա համեմատ, աճել են ավելի քան 29 տոկոսով:
Անցած տարի ԵՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե էր մուտքագրվել 47 միլիարդ 922 միլիոն դրամ: Իսկ այս տարի ԵՏՄ-ից ստացված մաքսատուրքերը կազմել են 62 միլիարդ 7 միլիոն դրամ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ