ԿԳՆ-ում ծառայողական ավտոմեքենա չունեն
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանն ու աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը տեւական ժամանակ է՝ չունեն ծառայողական ավտոմեքենա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված պաշտոնյաներին ավտոմեքենայով ապահովելու պահանջով ԿԳՆ-ն դիմել է կառավարությանը եւ խնդրել հատկացնել 20 մլն դրամ` դրանք ձեռք բերելու նպատակով: Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ ԿԳՆ-ի ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը 9-ն է, սակայն ներկայիս ծառայողական ավտոմեքենաների թիվը 7-ն է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ նախկին նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող «Ֆոլկսվագեն Տուարեգ, մակնիշի ավտոմեքենան անցած տարվա մարտ ամսից մինչեւ հունիս սպասարկել է աշխատակազմի ղեկավարին: Բայց հունիսին ավտոմեքենան վերադարձվել է «Կրթության ազգային ինստիտուտ, ՓԲԸ-ին, ինչն էլ հետագայում աճուրդային կարգով վաճառվել է: Արդյունքում այսօր ե՛ւ փոխնախարարը, ե՛ւ աշխատակազմի ղեկավարը ծառայողական ավտոմքենա չունեն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ