Արտակ Սարգսյանը «զավթել է» Կոմիտասի պողոտայի մայթերից մեկը (լուսանկարներ)
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի «ՍԱՍ ֆուդ քորթ» սննդի եւ սպասարկման կետը Կոմիտասի պողոստայի հաշվին ընդլայնվել է: Տարածքի բնակիչները նկատել են, թե ինչպես են գիշերային ժամին «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցները մետաղական կոնստրուկցիաներ տեղադրել, միացրել դրանք իրար եւ պոլիէթիլենից տոպրակով պատել: Արդյունքում ստեղծվել է սննդի կետ՝ աթոռներով եւ սեղաններով:
Երեւանի քաղաքապետարանից armtimes.com-ը դեռ չի ստացել մեր գրավոր հարցման պատասխանը, սակայն նշենք, որ նույն քաղաքապետարանն ամռանը մեծ շուքով ապամոնտաժեց Թումանյան փողոցի, գրեթե նմանատիպ, սննդի կետերը՝ մայթերը զավթելու պատճառով:
Այս տարվա ամռանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մագարյանը խորհրդակցություններից մեկի ժամանակ հանդես եկավ կոշտ ելույթով. «Սեզոնային սրճարաններին եւ հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետեւել, որ այդ գործունեությունն անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առեւտրի օբյեկտների սառնարանները»:
Նշենք, որ «ՍԱՍ գրուպ» ընկերությունը պատկանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ընտրությունների ժամանակ սկանդալային պատմության մեջ հայտնված Արտակ Սարգսյանին, որն առավել հայտնի է «ՍԱՍ-ի Արտակ» անվանումով:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ