Ներմուծված հավի 22 նմուշից 6-ում սալմոնելա եւ լստերիա են հայտնաբերել
Հավի միս ներմուծող 16 ընկերություններից 13-ի մոտ ներմուծված հավի մսի 22 նմուշից 6-ում հայտնաբերվել են սալմոնելա եւ լիստերիա, որոնք ախտածին միկրոօրգանիզմներ են եւ մարդու համար պոտենցիալ վտանգավոր: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը:
Մասնավորապես՝ բակտերիաները հայտնաբերվել են հետեւյալ մթերքներում.
սառեցված հավի թեւեր Frangosul (սալմոնելա)՝ արտադրված 07.2017թ., արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Գոռ Հակ թրեյդ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 3500 կգ,
սառեցված հավի անոսկոր ազդրամիս SEARA (լիստերիա)՝ արտադրված 24.04.2017թ., արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող՝ «Էրիզ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 15,000 կգ,
սառեցված հավի կրծքամիս «Պրեմիում» (սալմոնելա, լիստերիա)՝ արտադրված 03.10.2017թ., արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, «Սարատովի թռչնաֆաբրիկա Կուռնիկով» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 242 կգ,
սառեցված հավի կրծքամիս Qualiko (լիստերիա)՝ արտադրված 10.03.2017թ., արտադրող երկիրը` Ուկրաինա, ներմուծող` «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 2500 կգ,
սառեցված հավի թեւեր Qualiko (սալմոնելա)՝ արտադրված 29.06.2017թ., արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Դոնմալ» ՍՊԸ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը 1000 կգ,
սառեցված բրոյլեր հավ Мироторг (սալմոնելա)՝ արտադրված 22.10.2017թ., արտադրող երկիրը՝ Ռուսաստանի Դաշնություն, ներմուծող՝ «Բրենդլիդեր» Հ/Ձ, պահեստում առկա կասեցված խմբաքանակի չափը՝ 12,354 կգ:
ՍԱՊԾ ներկայացուցչի խոսքով՝ այս բոլոր խմբաքանակները վաճառքից հանվել են, եւ այժմ մասնագետները երկրի խանութներում փնտրում են այս խմբաքանակների մնացած մթերքը: Վահե Դանիելյանը բոլոր սպառողներին կոչ արեց խանութներում նշված խմբաքանակների մթերքներ նկատելու դեպքում այդ մասին անպայման հայտնել ՍԱՊԾ-ին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ