Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործերով դատավորն արդեն ութ ամիս է՝ որևէ դատական նիստ չի նշանակել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի քաղաքացիական գործերով դատավոր Ավագ Գաբրիելյանն իր վարույթում գտնվող գործերից մեկով արդեն ութ ամիս է՝ որեւէ դատական նիստ չի նշանակել: Սա հարուցել է փաստաբան Գեւորգ Գյոզալյանի դժգոհությունը, եւ նա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմել էր ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողով: Այնտեղ, սակայն, մերժել են փաստաբանին, որից հետո նա դատական հայց է ներկայացրել հանձնաժողովի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գյոզալյանը տեղեկացրել է, որ այդ հայցից բացի` ինքը բողոք է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ նույն խնդրանքով: «Կարծում եմ, որ այստեղ ծանրաբեռնվածության հարց չկա, քանի որ այս գործով ընդհանրապես նիստի օր չի նշվում: Ծանրաբեռնված է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, որը այսօր ընդունում է վերաքննիչ բողոքը վարույթ եւ դատական նիստ է նշանակում 2019 թվականի ապրիլին, սա ես հասկանում եմ ինչ-որ մի տեղ, բայց այս դատավորը ընդհանրապես նիստ էլ չի նշանակում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա»:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT
Regeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացել
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը