Պարտքի հետ զուգահեռ պահուստներն էլ են աճել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի պետական միջազգային պահուստները կազմել են 2 միլիարդ 174 միլիոն 400 հազար դոլար:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացավ նաեւ, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները ավելացել են 55 միլիոն 600 հազար դոլարով: Հիշեցնենք, որ նույն նոյեմբերի ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է 115 միլիոն դոլարով: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ պետական պարտքի մի մասն ուղղվել է միջազգային պահուստների համալրմանը: Այլ կերպ ասած` նոյեմբերին ստացված վարկային միջոցները անհրաժեշտից ավել են եղել, եւ Հայաստանի կառավարությունը դրանց մի մասը ներդրել է միջազգային պահուստներ համալրելու համար, որպեսզի մեկ կամ երկու ամիս անց այդ միջոցները ուղղի պետական բյուջեի կարիքները հոգալու համար: Սա նույնն է, թե մարդը բանկից վարկ վերցնի, բայց դրա մի մասի կարիքը չունենա եւ ցածր տոկոսով, որպես ավանդ, դնի բանկում՝ հաջորդ ամիս այն ծախսելու համար:
Բնականաբար, արդյունքում տվյալ անձը տուժում է, բայց ողջ խնդիրն այն է, որ վարկը նրան մեծ դժվարությամբ է հաջողվել ստանալ, եւ նա չի կարող դրա մի մասից հրաժարվել, այնուհետեւ մեկ ամիս անց կրկին բանկից գումար խնդրել: Նա պարտադրված է գումարը վերցնել եւ բանկի տոկոսները վճարել՝ համոզված լինելու համար, որ հաջորդ ամիս ինքը խնդիրներ չի ունենա: ՀՀ կառավարությունը ներկայումս գտնվում է նույն վերը նկարագրված վիճակում»:
Մանրամասները ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ