Դեկտեմբերին քննություն հանձնողնել ցանկացողների թիվը պակասել է
«Հայկական ժամանակը» գրում է. «12-րդ դասարանի ավարտական քննություններն ընթացիկ դեկտեմբերին հանձնելու նպատակով դիմումների ընդունման վերջնաժամկետն ավարտվել է: Նաև լրացել է այդ տվյալները Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ) ներկայացնելու համար սահմանված ժամանակը:
Արդեն երկրորդ տարին է, ինչ աշակերտներին հնարավորություն է տրվում, ըստ ցանկության, դպրոցի ավարտական քննությունները հանձնել դեկտեմբերին, իսկ ուսումնառության վերջին կիսամյակը նվիրել իրենց նախընտրած առարկաների ուսումնասիրությանը, որոնք գուցե նրանց համար լինեն բուհի ընդունելության քննական առարկաներ:
ԳԹԿ տնօրեն Արա Իսպիրյանից տեղեկացանք, որ վաղաժամկետ հայոց լեզու առարկայից քննություն հանձնելու համար դիմել է 1920 սովորող, մաթեմատիկայից 2 764, իսկ հայոց պատմությունից 4 004:
Ներկայացված թվերը, ըստ նրա, կարող են մի քանի միավորով փոփոխվել պայմանավորված տեխնիկական պատճառներով: Ամեն դեպքում, այս ցուցանիշները զգալիորեն զիջում են նախորդ տարվա միևնույն ցուցանիշերին:
2016 թ. դեկտեմբերին ավարտական քննություններ հանձնել է հայոց լեզվից 3 813, մաթեմատիկայից՝ 5834, հայոց պատմությունից 8442 սովորող: Խոսելով այսպիսի մեծ տարբերության մասին՝ ԳԹԿ տնօրենը նկատեց, որ այս տարի շրջանավարտների քանակն էլ գրեթե կրկնակի քիչ է լինելու 10 հազարից էլ պակաս: Դա կապված է տարիներ առաջ 1-ին դասարանցիների ոչ ստանդարտ ընդունելության հետ: Այսուհանդերձ, վաղաժամկետ քննություն հանձնելու համար դիմումների վերջնաժամկետ էր սահմանված դեկտեմբերի 5-ը, այն դեպքում, երբ նախարարի համապատասխան հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 4-ին: Այսինքն՝ հնարավո՞ր է քննություն հանձնել ցանկացող աշակերտների փոքր թիվը նաև դիմել չհասցնելով է պայմանավորված: «Չունենք այդպիսի արձագանքներ, որ չենք հասցրել և այլն: Եթե լինի, ընդամենը մեկ-երկու դեպք կարող է լինել»,- պատասխանեց Արա Իսպիրյանը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ