ՀԷՑ-ը բնակիչներից և կազմակերպություններից ծախսածից ավելի գումար է գանձում՝ ավելի շատ կիլովատներ գրելով. Ալ. Ամարյան
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» բնակիչներից և կազմակերպություններից ավելի գումարներ է գանձում՝ հաշվիչ սարքերով ավելի կիլովատեր գրելով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտնեց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Մեզ դիմել էր «Նատորքլին» ՍՊԸ-ն՝ խնդրելով ստուգել 2013- 2017 թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց ՍՊԸ-ից գանձված վճարումների օրինականությունը: Նրանց խնդիրը հետևյալն է՝ իրենց ստուգումների արդյունքում պարզվել է, որ ունեն էլէներգիայի գերավճարներ: Երբ ուսումնասիրեցինք, պարզվեց, որ ՀԷՑ-ը այս կազմակերպությունից գանձել է 890 հազ. կվ/ժ ավել գումար 2013-2016 թթ. ընթացքում: Եթե այս թիվը բազմապատկենք 40 դրամով, ստացվում է հսկայական գումար»,- նշեց Ամարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ստուգման աշխատանքներում ներգրավված են եղել նաև Չափումների ազգային ինստիտուտի մասնագետները:
Ըստ նրա՝ նման օրինակներ շատ կան, բայց կոնկրետ այս դեպքով ասոցիացիան պատրաստվում է դատարան գնալ։ «Եթե պատկերացնենք մեր բնակիչների հետ կապված, պատկերացնո՞ւմ եք ինչքան հոսանք է օգտագործվել, ուղղակի սա վառ օրինակ է»,- ընդգծեց նա:
«Ինչպես է կատարվում այս ամենը: Էլեկտրացանցերի աշխատողները, ավել գումարներ գրելով, կարողանում են յուրացնել բնակիչներից մեկի փողերը, ուրիշի հաշվին. ես ասում եմ՝ արի իմը քիչ գրի, ես փողը քեզ կտամ, ինքը իմ հաշիվը փակում է ուրիշ հարևանի հաշվով: Նա վճարում է իմ տեղը, բայց իմ գումարները էլեկտրացանցերի աշխատողը վերցնում է իրեն»,- հայտնեց Ալեքսանդր Ամարյանը:
Ոլորտը կարգավորող իրավական դաշտը կարգավորվում է «Էներգետիկայի մասին» և «Չափումների մասնակցության ամփոփման մասին» ՀՀ օրենքներով: Ըստ դրա՝ 5-8 տարի շահագործելուց հետո սարքերի ստուգում պետք է իրականացվի: Ամարյանը նշում է, որ եթե ստուգումներ չեն անցկացվել, ապա ՀԷՑ-ը չափիչ ստուգումներով գումարներ գանձելու իրավունք չունի:
«Հայաստանի էլեկտրաչափիչների մեծ մասը ստուգումներ չի անցել: Օրինակ՝ իմ տան չափիչը դրվել է 2003 թ. և մինչև հիմա չի վերաստուգվել: Այդ ընթացքում բնակիչը տեղյակ է լինում, տանում են լաբորատորիա ստուգում են և բերում ներկայացնում են»,- ասաց նա:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը
Գյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվի
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FT
Regeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացել
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ Դատախազություն
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը