Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026 Կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը․ հասցեներ Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի Աննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կինեն Երևանում և մարզերում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր Սահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026 Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի Ուկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը

ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026Կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը․ հասցեներԹրամփը հայտարարել է Իրանի հետ նոր բանակցությունների հնարավորության մասինՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԱննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կինեն Երևանում և մարզերումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրՍահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններWildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլիՈւկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունըԵվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել էԳանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգությունՄյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզՄենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլԲալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱնգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներՔրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձՈւրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազարՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱնձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվումԻտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներԿրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջևԼիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներՌուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. ԶելենսկիԱբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոնBP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանումՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըԱմասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԷլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծՄահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկանՍևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Հայաստան

ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանի փոխարեն Հայաստանին իշխել, ԵՄ-ն առաջարկում է առևտրային հարաբերություններ. Ջերոմ Շելթնս

 

«Netherlands Institute for Multyparty Democracy» կազմակերպության Գիտելիքների զարգացման, երկխոսության հարցերով մասնագետ Ջերոմ Շելթնսի կարծիքով՝ Եվրամիությունը բավականին խելացի հավասարակշռություն է մտցնում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտի զարգացման հարցում օժանդակություն ցուցաբերելու և ներկայացնելու միջև:

Նա Tert.am-ի հետ զրույցում միևնույն ժամանակ նկատեց, որ Հայաստանը, Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր կնքելով, չպետք է պարտավորված իրեն զգա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումներ անելու հարցում, սակայն այնուամենայնիվ պետք է հաշվի առնի՝ Եվրամիության հետ առևտրային հարաբերություններ զարգացնելու խնդիր ունի:

«Իհարկե, կան շատ երկրներ, որոնք ասում են՝ ես չեմ ցանկանում ցանկացած միջամտություն իմ երկրի ներքին կյանքում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այս պարագայում՝ Եվրամիությունը բավականին անկեղծ է, ասում է՝ լավ, բայց այդ պարագայում մենք չենք կարող միմյանց հետ առևտրային հարաբերություններ ունենալ: Եթե այս հարցի շուրջ երկու կողմերը համաձայնության են գալիս, շատ լավ է»,-նշեց նա:

Այս պարագայում փորձագետը նկատեց, որ արդեն երկրների պատասխանատվությանն է մնում, թե ինչպես են ցանկանում ընդլայնել իրենց համագործակցությունը միջազգային հարթակում։ Եվրամիության դեպքում, ամեն ինչ պարզ է, նա կարող է պարզապես ներկայացնել մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, խոսել դրա մասին, բայց դա պարտադրել չի ցանկանում:

Խոսելով համաձայնագրի իրագործման մասին՝ նա նկատեց, որ Եվրամիությունում սովորել են, որ երբ Բրյուսելը բանակցում է Երևանի հետ, հետո Հայաստանի իշխող կուսակցությունը կարող է իրականացնել բարեփոխումներ, որոնք աջակցություն չստանան հասարակության կողմից:

«Միջազգային համաձայնագրերում ձևակերպված են նպատակները, պայմանագրի առաքելությունը, տեսլականը ներկայացվում են, բայց թե ինչպես է դրանց հասնում ցանկացած երկիր, չի ներկայացվում»,- նշեց Ջերոմ Շելթնսը՝ նկատելով, որ շատ դեպքերում համաձայնագիրը թղթի վրա իրականացվում է, բայց իրական կյանքում փոփոխությունները շատ չեն:

Նա նկատեց, որ Եվրամիությունը բավականին նախագծեր է անում քաղաքացիական հասարակության շրջանում՝ ներկայացնելով, որ իրենք կնքել են համաձայնագիր, և հիմա արդեն վերջիններիս գործն է` հետևել համաձայնագրի իրագործմանը, որ համաձայնագիրն աշխատի հասարակության համար:

«Ես ասում եմ՝ քաղաքացիական հասարակությունը պետք է հետևողական լինի այս հարցում, բայց ոչ միայն նրանք ունեն այստեղ շահեր, իրականում այստեղ բիզնես ոլորտն էլ ունի շատ շահեր, և նրանց համար էլ է կարևոր, թե այդ բարեփոխումներն ինչպես կիրականանան, նրանց համար դրանք կաշխատե՞ն, թե ոչ,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում նկատելի է, որ իշխանությունները դեմ չեն, որ քաղաքացիական հասարակությունը այս հարցում իր ազդեցությունը մեծացնի,- օրինակ, Չինաստանում Եվրամիություն չի կարողանա փորձել քաղհասարակությանն այս հարցում աջակցել, քանի որ դրան երկրի ղեկավարությունը դեմ կլինի»:

Ջերոմ Շելթնսը, անդրադառնալով Հայաստանի կարգավիճակին, հնարավորություններին՝ ռուսական ազդեցություն գոտի լինելու և Եվրամիությանն ինտեգրվելու ցանկությանը, նշեց, որ իրականում Հայաստանը պետք է երկխոսի կողմերի հետ:

«Որքան շատ է երկխոսությունը, այնքան շատ է հասկացվածությունը: Շատ պարզ է, Դուք պետք է միշտ խոսեք բոլորի հետ: Խնդիրները չեն լուծվի առանց երկխոսելու»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ փոքր երկիր է՝ շրջապատված աշխարհաքաղաքական հսկաներով՝ Իրան, Ռուսաստան, Թուրքիա, Եվրամիությունը, ԱՄՆ, որտեղ մեծ հայկական համայնք կա:

«Հայաստանն այլ ընտրության հնարավորություն չունի, քան բոլորի հետ, ովքեր իրեն ակնհայտ թշնամի չեն, բանակցելն է: Անգամ թշնամիների հետ պետք է երկխոսի: Այո, Դուք պետք է բանակցեք Ռուսաստանի հետ: Կարծում եմ՝ Եվրամիությունն էլ ձեզ նույն բանը կասի: Եվրամիությունը չի ցանկանում Ռուսաստանի փոխարեն ինքը ձեզ իշխել: Եվրամիությունն առաջարկում է առևտրային հարաբերություններ, որովհետև ինքն էլ դրանից շահ ունի, և նա ունի նաև հնարավորություն ազդելու ժողովրդավարության զարգացման հարցում. ձեր ցանկությունն է՝ մերժե՞լ դրանք, թե ընդունել: Կարծում եմ՝ Հայաստանի համար շատ ավելի դրական կլինի Եվրոպային մոտ լինելը. հնարավոր է, որ Հայաստանի համար ավելի մեծ շուկա է Ռուսաստանը, բայց Եվրոպայի հետ հարաբերություն զարգացնելն էլ կարևոր է: Լավ է, որ դուք երկխոսում եք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության հետ»,- ասաց նա: