Նոր մանրամասներ՝ Երեւանում օրեր առաջ տեղի ունեցած սպանությունից. Սպանությունը պլանավորված է եղել
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, դեկտեմբերի 6-ին ավտոմատ հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանությունից:
Փորձաքննություն է նշանակվել հայտնաբերված ավտոմատի փաստով, այն է՝ նշանակվել է դատահետքաբանական, դատաձգաբանական, մատնադրոշմային և այլն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կան կասկածներ, որ զարհուրելի այս սպանությունը Կարեն Մ.-ն, ում թե թաղամասում, թե իր ընկերական շրջապատում ավելի շատ ճանաչում են «Ջոնի» մականվամբ, տարիներ առաջ Հաղթանակ (4-րդ գյուղ) թաղամասում դեղատուն բացելու նպատակով իր զոհից, ով նաև իր ազգականն է, 25 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ու քանի որ Արշակ Գալստյանի մոտ եղել է գումար, նա առանց երկմտելու տվել է: «Ջոնին» խոստացել է, որ դեղատունը սարքելուց հետո այն գրավ կդնի ու գումարը կվերադարձնի, սակայն խոստումը չի կատարել:
Գործին խառնվել են այլ մարդիկ, որոնք ստիպել են «Ջոնիին» պարտքը մաս-մաս վերադարձնել՝ ընդհանուր մնացել է մոտ 13 հազար դոլարի պարտք:
Ավելի ուշ Կարեն Մ.-ն հրաժարվում է վերադարձնել պարտքի մնացած մասը: Դրանից հետո էլ որոշ ժամանակ անց տեղի է ունեցել սպանությունը:
Աղբյուրի տեղեկություններով, հանցագործությունը հնարավոր է եղել արագ բացահայտել՝ շնորհիվ տեսախցիկների արձանագրած կադրերի։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ