Ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական գինին, մեղրը եւ չրերը
Ճապոնական գնորդին հետաքրքրում է հայկական գինին, մեղրը եւ չրերը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին։
Նրա խոսքով՝ հայտնի ճապոնական արտադրանքներին՝ մեքենաներին եւ կենցաղային տեխնիկային, կարող են նաեւ ավելանալ բժշկական սարքեր, սարքավորումներ, նոր տեխնիկա։ «Կարծում եմ, դա հնարավոր է եւ կհետաքրքրի շուկային։ Ինչ վերաբերում է արտահանմանը՝ Ճապոնիայում կհետաքրքվեն հայկական գինիով, մեղրով եւ չրերով»,-նշեց դեսպանը։
Դիվանագետը տեղեկացրեց, որ ամեն տարի Ճապոնիայում սննդի ցուցահանդես է անցկացվում. «2018 թվականին այդ ցուցահանդեսին կմասնակցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Նրանք կներկայացնեն գինի, կոնյակ, մեղր, չիր եւ ճապոնական գործընկերների հետ գործարար հարաբերություններ կհաստատեն: Հետաքրքիր են նաեւ ՏՏ, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում ներդրման հնարավորությունները: Կառավարությունները նախատեսում են ներդրումների խթանման շուրջ համատեղ ծրագրի մշակում»,-նշեց Էյջի Տագուչին:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման ...
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Լիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներ