Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի Աննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կինեն Երևանում և մարզերում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիր Սահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026 Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններ Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի Ուկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունը Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է

Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԱննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կինեն Երևանում և մարզերումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրՍահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններWildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլիՈւկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունըԵվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել էԳանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգությունՄյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզՄենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլԲալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱնգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներՔրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձՈւրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազարՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱնձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվումԻտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներԿրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջևԼիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներՌուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. ԶելենսկիԱբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոնBP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանումՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըԱմասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԷլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծՄահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասինՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկանՍևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվել
Մամուլ

Յուրի Խաչատուրովին կզրկեն բիզնեսից

«Հայկական ժամանակը» գրում է.  «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետության կարիքների համար հայտարարվող գնումների գործընթացում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու: Համենայնդեպս, գործընթացը մեկնարկել է:


Բանն այն է, որ ՊՆ-ի հայտարարած մրցույթներին տնտեսվարողները գրեթե անխոչընդոտ կարողանում էին մասնակցել, սակայն, երբ գալիս էր պահանջվող ապրանքի բնութագրին համապատասխան տվյալներ ներկայացնելը, քաոսը սկսվում էր: ՊՆ-ն, օրինակ, եթե ցանկանում էր գնել բժշկական պարագաներ, գնման առարկայի տեխնիկական բնութագիրն այնպես էր կազմում, որ դրան համապատասխան ապրանք կարող է ներկայացնել միայն մեկ կամ լավագույն դեպքում երկու ընկերություն: Տեխնիկական բնութագրում գրում էին նույնիսկ տվյալ ապրանքն արտադրող ընկերության անունը:

Վերջերս մենք գրել էինք, որ գնումների բողոքարկման խորհուրդը մերժել է ՊՆ-ի առաջարկը՝ «Լեյկոալեքս» և «Խաչփար» ՍՊԸ-ներին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու առաջարկը: Խնդիրն այն էր, որ ՊՆ-ն «Խաչփար» ընկերության կողմից գնման գործընթացի ժամանակ ներկայացրած ապրանքի տեխնիկական բնութագիրը համարել էր կեղծ, մինչդեռ ընկերությունը գրել էր այն, ինչ կար իրենց առաջարկած ապրանքի բնութագրում: Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել: «Լեյկոալեքս» ընկերությունը գնման մեկ այլ գործընթացից էր նույն պատրվակով դուրս մնացել: «Լեյկոալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկոալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել:

«Խաչփար» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Բալասանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ ամսում որոշակի դրական տեղաշարժեր է նկատում ՊՆ-ի կողմից գնման գործընթաց կազմակերպելու հարցում: «Կոնկրետ ֆիրմաներին ուղղորդված տեխնիկական բնութագրեր են գրում, որով սահմանափակում են մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեցող այլ մասնակիցներին, խտրական պայմաններ են ստեղծում: Դրական երևույթը, ասեմ ինչում եմ նկատում: Մի քանի օր առաջ զանգահարել էին տարբեր մատակարարների և հրավիրել էին ՊՆ քննարկումների՝ եկող տարվա մրցույթի համար կարաթելերի տեխնիկական բնութագրերի կազմման վերաբերյալ»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ ՊՆ-ում լսել են իրենց կարծիքներն ու առաջարկները:

Մեր զրուցակցի խոսքով՝ ՊՆ-ն, երբ գնումների բողոքարկման խորհրդում պարտվել էր, որոշել էր տեխնիկական բնութագրում կոսմետիկ փոփոխություն կատարել: Օրինակ՝ բնութագրի միջից «Ջոնսոն» ապրանքանիշի անունը հանել էին, սակայն տեխնիկական բնութագիրը նույն ձևով թողել էին: «Մենք ասացինք, որ անունը հանելով՝ էությունը թողել եք նույնը: Իրենց խնդրանքով մենք աշխատել ենք իրենց առաջարկների վրա, ներկայացրել ենք մեր կոնկրետ առաջարկները, թե ինչ փոփոխությունների ենթարկել, որ խտրականություն չլինի»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ մեծ հույս չունի ՊՆ-ի ձեռնարկած գործընթացից, սակայն իրենք չեն կարող առաջարկներ չանել:

«ՊՆ-ի իներցիոն բնավորությունը հաշվի առնելով ակնկալիքներս մեծ չեն, բայց հաշվի առնելով, որ վերջին դեպքերը մեծ հնչեղություն են ունեցել մամուլում և մասնագիտական շրջանակներում, կարծում եմ՝ սառույցը շարժվում է: Մենք ուզում ենք, որ եթե կա օրենք, թող ընդհանուր լինի բոլորի համար»,- ընդգծեց Սմբատ Բալասանյանը:

Նշենք, որ եթե ՊՆ-ն իսկապես փոփոխություն կատարի տեխնիկական բնութագրերում, այսինքն՝ այն համապատասխանի օրենքի պահանջներին, ապա գնման գործընթացին ավելի շատ մասնակիցներ կարող են մասնակցել, և գնային ամենացածր առաջարկ անողը կհաղթի: Այդ դեպքում հովանավորչությունը կարող է վերանալ:

Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ՝ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին՝ վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: