««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում է ընդգրկվել նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանը: Մենք տեղեկացանք, որ Ղալամքարյանն այժմ բավականին ջերմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու որոշել է խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հետ լինել: Հիշեցնենք, որ Ղալամքարյանը «Հայ ազգային կոնգրես»-ի վարչության նախկին անդամ էր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի կարկառուն անդամ:
Նա այս տարվա՝ 2025 թվականի սեպտեմբերին Փաշինյանի որոշմամբ նշանակվեց Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում: 2007 թվականից սկսած Ղալամքարյանը ՀԱԿ-ի ակտիվիստներից է եղել՝ Կոնգրեսի ակտիվ պայքարողների շարքում: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց որոշ ժամամակ անց Ղալամքարյանը հեռացել է ՀԱԿ-ի շարքերից, սկսել է քննադատել Կոնգրեսի առաջնորդների վարած քաղաքականությունը:
Բավականին երկար տարիներ լինելով հավատարիմ (ՀԱԿ) կուսակցական՝ դրանով հանդերձ նա այս տարվա հունիսին մի սկանդալային գրառում էր արել «Ֆեյսբուք»-ում՝ նշելով, թե Ղարաբաղյան շարժումը «ԿԳԲ-ի նախաձեռնածն» է, իսկ Տեր-Պետրոսյանը «ԿԳԲ-ի ագենտ» է: «Որոշեցի ամփոփել Լեւոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու «Հայ ազգային կոնգրես»-ի էջը՝ մեկ անգամ եւ ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ, տալով դժվար հարցեր, լույս սփռելով որոշ դրվագների վրա, որոնց միջով ապրել ենք 1988-ից ի վեր։
Կանխավարկածս բավական հավակնոտ ու հանդուգն է. Կոնգրեսի իմ ներկա ու նախկին բազմաթիվ ընկերներ, ծանոթներ ու զինակիցներ ԱԶՆԻՎ ՉԵՆ, երբ քննադատում են գործող իշխանությանն ու պաշտպանում են Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջին շրջանում արված քայլերը։ Նախեւառաջ արձանագրենք, որ ես իմ արած ՈՐԵՎԷ բանից չեմ հրաժարվում»,- նշել էր Ղալամքարյանը: ՀԱԿ անդամների տարբեր «ամոթանքներից», դիտարկումներից հետո, թե նրա հայտարարությունը խայտառակություն է, Ղալամքարյանը հեռացրել էր իր գրառումը, բայց իշխանական լրատվամիջոցները դրանք տարածել էին: Արամազդ Ղալամքարյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։
Նա Կոնգրեսից դուրս գալու դիմում էր գրել ապրիլին, ինչին հաջորդել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին սկանդալային գրառումը։ Ի դեպ, Ղալամքարյանը համարվում է նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը