«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած «Իմ քայլը» հիմնադրամը ավելի շատ աչքի է ընկնում նվիրատուների ցանկով, քան արած գործով եւ աշխատանքով։
«ՍԻԼ կոնցեռնի» սեփականատեր Սուքիասյան ընտանիքի կողմից ստեղծված «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը Աննա հակոբյանի ղեկավարած հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ։
«Էջմիածնի սարքաշինական գործարան»-ը Հիմնադրամին նվիրաբերել է 250 հազար դրամ։ Այն ներառված է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկում եւ զբաղեցնում է 888-րդ հորիզոնականը՝ վճարելով 307 մլն դրամ։
«Մոբայլ Սենթր» խանութների ցանցը նվիրաբերել է 10 մլն դրամ։ Ընկերությունը Պետեկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տեղում է եւ պետությանը վճարվել է 52,4 մլրդ դրամ հարկ։
«Արմսվիսբանկը» «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերել է ընդամենը 1 մլն դրամ։ Ըստ ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ընկերության իրական շահառուն շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշն է, ով նաեւ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է։
Մամուլում գրվել էր, որ 2015-ին Սրմաքեշը նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին խոստացել էր Շիրակի մարզի տնտեսական զարգացման նպատակով 10 մլն դոլար տրամադրել, բայց ոչինչ էլ չարեց: Ընդամենը հիմնեց «Սասստեքս» կարի ֆաբրիկան նախկին մարզային հիվանդանոցի շենքում, կարճ ժամանակ աշխատեց, իսկ հեղափոխությունից հետո արդեն պարզ դարձավ, թե ինչ էր այնտեղ կատարվում. ֆաբրիկայի աշխատողները բողոքել էին, որ շահագործվել են, չնչին գումարներ են ստացել ու աշխատել են անմարդկային պայմաններում:
Հաջորդը «Ալիաս 64» ՍՊԸ-ն է, որը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գտնել չհաջողվեց, սակայն նմանատիպ մի ընկերություն կա, որը ոչ թե «Ալիաս 64» ՍՊԸ-ն է այլ «Ալիանս 64» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունը մայիսին տեղի ունեցած մի միջադեպից հետո հայտարարություն էր տարածել, թե Երեւանի Սիլվա Կապուտիկյան փողոցում տեղի ունեցած դեպքը լուսաբանելիս զանգվածային լրատվական միջոցներով տարածված լուրերն այն մասին, թե քաղաք Երեւան, Սարմեն 88 եւ Սարմեն 86 հասցեներում կառուցված շենքերն առնչություն ունեն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ դեպքը կապված էր մեքենաների հրդեհի հետ, ինչի արդյունքում այրվել էր 4 տրանսպորտային միջոց՝ որոնցից 3-ը մարդատար, իսկ 1-ը բետոնախառնիչ։
«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հիմնադրամին փոխանցել է 10 մլն դրամ, «Սիգնիֆիքնթ» ՍՊԸ-ն՝ 2 մլն դրամ։
«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ-ն Հիմնադրամին նվիրաբերել է 10 մլն դրամ։ Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենն իր աշխատակցի միջոցով կաշառել է ընկերություն ստուգման եկած տեսուչին՝ Դեբեդ գետից վերցրած ջրի նմուշները կեղծելու դիմաց: Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցը գումար եւ բենզինի կտրոններ է ստացել, որպեսզի գետի տարբեր հատվածներից վերցված իրական նմուշները փոխի կեղծ նմուշներով։
Հետաքրքիրն այն է, որ նվիրատուների ցանկում գեթ մեկ պատահական անձ չկա, ինչն էլ հարցեր է առաջացնում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո