Եվրահանձնաժողովի կոլեգիան հաստատել է Ուկրաինայի համար «հնարավոր փոխհատուցման վարկը»՝ ռուսական ակտիվների հաշվին
Եվրոպական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Ուկրաինայի համար «հնարավոր փոխհատուցման վարկը», որը ենթադրում է սառեցված ռուսական ակտիվների առգրավում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք քննարկել և այնուհետև ընդունել ենք հնարավոր փոխհատուցման վարկի առաջարկները», - ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում: «ԱՄՀ-ի (խմբ.՝ Արժույթի միջազգային հիմնադրամի) գնահատականներով՝ Ուկրաինային 2026 և 2027 թվականների համար անհրաժեշտ կլինի 135 միլիարդ եվրո: Սա անհրաժեշտ է պետական և քաղաքացիական գերատեսչությունների գործունեությունը պահպանելու, ինչպես նաև մարտադաշտում դիմադրությունը շարունակելու համար», - հավելել է նա։
Եվրահանձնաժողովը որպես ռուսական ակտիվների բռնագրավման այլընտրանք է առաջարկել 90 միլիարդ եվրոյի չափով եվրովարկը, որը կհոգա Կիևի կարիքների երկու երրորդը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը