Իշխանությունը նպատակ ունի մինչև Ամանոր հեռացնել կաթողիկոսին. առաջին «պլանում» Արշակ Սրբազանն է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում․ Կաթողիկոսի հեռացման թեման չի հանգուցալուծվում ինչպես պլանավորված էր:
Չնայած դրան՝ իշխանությունները չեն պատրաստվում նահանջել։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը տարբեր ձեւաչափերով քննարկում են հնարավոր ելքեր եւ նոր ճնշման մեթոդներ՝ ուղղված եկեղեցականների վրա ազդեցությունը մեծացնելուն։
Այն, որ իշխանությունները չեն պատրաստվում «հանդուրժել» Կաթողիկոսին, միանշանակ է թիմում: Նպատակն է կաթողիկոսին հեռացնել մինչեւ Ամանոր, որպեսզի նա անգամ ավանդական ուղերձը չկարողանա հղել։
Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ առաջին «պլանում» այս պահին Արշակ Սրբազանն է. նախատեսվում է, որ առաջիկայում, իշխանական ճնշման ներքո, սրբազանների մի խմբի միջոցով նրան կզրկեն ծառայողական լիազորություններից՝ սառեցնելով հոգեւորականի նրա կարգավիճակը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իշխանությունների նպատակն է Կաթողիկոսին Վեհարանից հեռացնել։ Սակայն ներկայումս չեն շտապում դա պաշտոնապես անել, որպեսզի իրավապահների ճնշումը ավելի ուժեղ դառնա եւ Կաթողիկոսի հնարավոր ինքնակամ հրաժարականը տեղի ունենա «հարթ» միջավայրում։
Կարճ ասած՝ դեպի Փաշինյանի քաղաքական կամակորության նպատակ, առաջ են շարժվում դանդաղ՝ միացնելով ճնշման բոլոր գործիքները»։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը