Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ Երևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստին

Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝
Սպորտ

ՖԻՖԱ-ի նոր փորձարկումը. Ի՞նչ է 2 րոպեի կանոնը, և որտե՞ղ է այն կիրառվելու

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) նոր կանոն է մշակել, որը փորձնական կարգով կիրառվելու է այսօր Կատարում մեկնարկող Արաբական պետությունների գավաթի խաղարկությունում (FIFA Arab Cup): Նպատակը մեկն է՝ պայքարել սիմուլյացիաների և ժամանակի արհեստական ձգձգման դեմ՝ ավելացնելով մաքուր խաղաժամանակը։

Ինչպե՞ս է գործելու կանոնը

Համաձայն արձանագրության՝ այն ֆուտբոլիստը, որին բժշկական օգնություն է անհրաժեշտ, պետք է հնարավորինս արագ լքի խաղադաշտը՝ բուժօգնություն ստանալու համար։ Նա խաղադաշտ վերադառնալու իրավունք կստանա միայն 2 րոպե անց։

Սա նշանակում է, որ այդ ընթացքում նրա թիմը մնալու է փոքրամասնության մեջ։ Ժամանակի հաշվարկը սկսվում է խաղի վերսկսման պահից։ Վերադարձի թույլտվությունը տալիս է գլխավոր մրցավարը կամ չորրորդ պաշտոնյան։

Մինչ բժիշկների դաշտ դուրս գալը, մրցավարը կարող է ճշտել ֆուտբոլիստից՝ արդյոք նա իսկապես բժշկական միջամտության կարիք ունի։ Մրցավարներին հրահանգված է ամեն անգամ ֆուտբոլիստներին հիշեցնել «2 րոպեի» կանոնի մասին, որպեսզի վերջիններս գնահատեն բժիշկներին կանչելու իրական անհրաժեշտությունը։

Բացառությունները

Նոր կանոնն ունի մի շարք նրբություններ և բացառություններ, երբ ֆուտբոլիստը պարտավոր չէ լքել դաշտը կամ սպասել 2 րոպե.

  • Դարպասապահներ. Նրանց դեպքում կանոնը չի գործում, սակայն մրցավարները պարտավոր են խաղակեսի վերջում ավելացնել դարպասապահի բուժօգնության վրա ծախսված ժամանակը։
  • Քարտի արժանացած խախտում. Եթե ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մրցակցի այնպիսի խախտման հետևանքով, որի համար մրցավարը ցույց է տվել դեղին կամ կարմիր քարտ։
  • 11-մետրանոց. Եթե բուժօգնություն է պահանջվում այն ֆուտբոլիստին, որը պետք է իրացնի նշանակված 11-մետրանոց հարվածը։
  • Թիմակիցների բախում. Եթե բախվել են նույն թիմի երկու ֆուտբոլիստներ։
  • Բախում դարպասապահի հետ. Եթե բախումը տեղի է ունեցել մրցակցի դարպասապահի հետ։
  • Արագ դուրս գալը. Եթե ֆուտբոլիստը վնասվածքից հետո շատ արագ լքել է դաշտը և խաղի էական կանգառ չի առաջացրել, նա կարող է խուսափել 2 րոպեանոց «պատժից»։
  • Փոխարինում. Եթե վնասվածք ստացած ֆուտբոլիստը փոխարինվում է, 2 րոպե սպասել պետք չէ։

Արաբական պետությունների գավաթի 2025 թ. խաղարկությունը անցկացվում է Կատարում՝ դեկտեմբերի 1-ից 18-ը։ Մասնակցում է 16 հավաքական՝ բաժանված 4 խմբի (Կատար, Թունիս, Սիրիա, Պաղեստին, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Օման, Կոմորյան կղզիներ, Եգիպտոս, Հորդանան, ԱՄԷ, Քուվեյթ, Ալժիր, Իրաք, Բահրեյն, Սուդան)։