Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում Համագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջև Կասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցում Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ռադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ Դարբինյան

Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևԿասեցվել է «Նոր Զովք»-ի հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա
Արցախ

«Մինչև հիմա սպասում ենք Սերգեյին». կրտսեր սերժանտ Սերգեյ Երիցյանն անմահացել է հոկտեմբերի 18-ին

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերգեյը շատ խելոք էր ու խելացի։ Բոլորից տարբերվում էր իր բնավորությամբ, պահվածքով։ Միշտ բոլորի համար օրինակ է եղել դպրոցից սկսած։ Անգամ ինձանից ու մեր մյուս եղբորից էր տարբերվում, մեր տան լուսավորն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ժենյան՝ Սերգեյի քույրը։

Սերգեյը ծնունդով Էջմիածին քաղաքից է։ «Հետո ընտանիքով տեղափոխվեցինք Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղ։ Հաճախել է գյուղի դպրոցը։ 12-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի Դատական փորձագիտության ինստիտուտի իրավաբանության բաժինը։ Սեր ուներ սովորելու հետ։ Դպրոցում բոլոր ուսուցիչներին շատ էր սիրում և առարկաներն էլ հավասարապես սովորում էր։ Շատ պարտաճանաչ էր, չի եղել գեթ մեկ օր, որ թեկուզ մեկ վարժություն չլուծած դպրոց գնա։ Նման դեպքեր չեն եղել։ Սիրով էր դպրոց հաճախում։ Անգամ առաջարկեցինք, որ իններորդ դասարանից դուրս գա, քոլեջում շարունակի ուսումը, բայց նա չհամաձայնեց, որովհետև շատ կապված էր և՛ ընկերների, և՛ դպրոցի, և՛ ուսուցիչների հետ»։

Երբ հարցնում եմ մասնագիտական ընտրության մասին, Ժենյան ասում է՝ եղբայրն ուզում էր դառնալ փորձագետ։ «Միասին որոշել էինք, որ ես էլ պետք է իրավագիտություն սովորեմ։ Միասին քննարկում էինք ամեն ինչ, միասին որոշում։ Ինչպես որոշել էինք, ես այդ ուղին շարունակեցի։ Արդեն հինգերորդ կուրսում եմ սովորում»։

Սերգեյը ծառայության է զորակոչվել 2020 թվականի հունվարի 15-ին։ Նախ՝ ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, հետո, որպես կրտսեր սերժանտ, հրետանու հաշվարկի հրամանատար, տեղափոխվել է Մեղրի։ «Շատ էր սիրում բանակը, միշտ ցանկացել է ծառայել։ Իր բանակի քեֆը շատ մեծ սիրով կազմակերպեց և մեծ պատրաստակամությամբ մեկնեց ծառայության։ Շատ ոգևորությամբ էր ծառայում։ Իր համար դա պարտականություն էր, որը նա պետք է կատարեր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Իր հետ կապ ունեինք։ Հոկտեմբերի 2-ին իրեն տարան Ջրական, նա մեզ այդ մասին չէր ասել։ Իր ընկերներից մեկը նկար էր տեղադրել, գրել էր՝ Աստծով։ Մենք նկարը տեսանք, մայրիկը հարցրեց Սերգեյին՝ հիմա որտե՞ղ ես։ Նա քարտեզի տեսքով մեզ իր տեղն ուղարկեց՝ Ջրականը սևով նշած։ Հասկացանք, որ այնտեղ է։ Այդ օրերին Սերգեյը վատառողջ էր։ Մեր մյուս եղբայրն էլ էր այդ ընթացքում ծառայում։ Մայրիկս ասաց՝ այսպես չի լինի, երկուսդ էլ Արցախում լինեք, ես կզանգեմ պաշտպանության նախարարություն։ Սերգեյն արգելեց՝ նման բան անել պետք չի, եթե նման բան անես, հետդ չեմ խոսի»։

Սերգեյին Մեղրիից տեղափոխել են Ջրական, նա եղել է նաև Իշխանաձորում։ Այլ վայրեր չի տեղափոխվել։ Հոկտեմբերի 18-ին Ջրականում է զոհվել Սերգեյը։ «Իրենց հետ հրամանատար չի եղել։ Սերգեյն էր, ևս մեկ սերժանտ, որը մինչև հիմա համարվում է անհետ կորած, և նորակոչիկներ։ Նահանջի հրաման են ստացել, Սերգեյը մեքենան վարելիս է եղել։ Մեքենային հարվածել են, Սերգեյը կարողացել է կանգնեցնել մեքենան, և տղաներն անվնաս իջել են, ընկերներն ասել են՝ Սերո՛ժ, ամեն մեկս քեզ մի կյանք ենք պարտք։ Այդ ժամանակ մենք իր հետ չէինք խոսել։ Տղաներից մեկն է իր հայրիկին պատմել այդ դեպքի մասին, ասել, որ իրենց հետ հրամանատար չկա։ Հայրիկը խորհուրդ է տվել որևէ պարագայում մեքենա չնստել։ Ըստ իրենց պատմելու, ասել են, որ Սերգեյը նստել է մեկ այլ մեքենայի մեջ, բայց ոչ թե ղեկին, այլ հետևի մասում։ ԱԹՍ-ն հարվածել է, տղաներն այրվել են, մյուս սերժանտի մասունքներն անգամ մինչև հիմա չկան, ոչ ոք չգիտի, թե ուր մնաց այդ տղան։ Իրենց հետ ծառայող տղաներից մեկը գիրք է գրել իրենց մասին։ Այդ պահին նա այդտեղ չի եղել, բայց գրքում նշել է՝ Սերգեյն ասում էր, որ ավելի լավ է մեռնեմ, քան նահանջեմ կամ փախչեմ։ Ասում էր՝ երբեք չեմ փախչի մարտի դաշտից»։

Վերջին անգամ ընտանիքը Սերգեյի հետ զրուցել է հոկտեմբերի 17-ին։ «Պատերազմի ժամանակ երեք կիլոմետր քայլել էր, որ կարողանար մայրիկի հետ խոսել։ Ասում էր. «Ամեն ինչ լավ է, չնեղվեք, լավ է լինելու, բոլորս հետ ենք գալու»։ Երբեք չի խեղճացել, որևէ զանգի ժամանակ ցույց չի տվել, որ բարդ իրավիճակում է։ Հակառակը՝ մայրիկին միշտ ասում էր, որ ամեն ինչ լավ է. «Դու հանգիստ քնիր, որովհետև մենք այստեղ ենք։ Մենք այստեղ ենք, որ դուք հանգիստ լինեք»։ Բոլոր զանգերն այս տրամադրվածությամբ էին»։

Երկար է տևել Սերգեյի տուն «վերադարձը»։ «Երբ ասացին, որ Սերգեյը զոհվել է, մենք սկսեցինք փնտրել իրեն բոլոր դիահերձարաններում, բայց ոչ մի տեղ չկար։ Եղբայրս առյուծի տեսքով դաջվածք ուներ, փորձեցինք այդ տարբերակով իր մասին որևէ տեղեկություն իմանալ։ Սոցիալական ցանցերում գրեցինք, որ եթե նման դաջվածքով տղայի մարմին տեսնեք ինչոր դիահերձարանում, խնդրում ենք զանգահարել։ Մի քանի ամիս փնտրեցինք իրեն, եղան զանգեր, նմանեցրել էին Սերգեյին, բայց նա չէր։ Ամեն ինչի միջով անցանք։ Փետրվարի 16-ին են իրեն մեզ տվել, հաջորդ օրը եղբորս հուղարկավորությունն էր։ Հայրիկս արյուն էր հանձնել, այդ օրերին գնացել էր կենտրոն, որտեղից զանգի էինք սպասում ԴՆԹ համընկնման դեպքում, ասել, որ հեռախոսահամարը փոխել է, հենց համընկնում լինի, իր հետ նոր համարով պետք է կապ հաստատեն։ Արձագանքել էին՝ լավ է, որ եկաք, մենք էլ այսօր պետք է ձեզ զանգեինք։ Հաջորդ օրն արդեն եղբորս մարմինը փոխանցել են մեզ»։

Ժենյան ասում է՝ մայրիկն այդ օրերին հնարավոր ամեն տեղ զանգահարում էր որդու մասին որևէ տեղեկություն իմանալու համար։ «Բայց ոչ ոք ոչինչ չէր ասում։ Փետրվարին զանգահարեցին մեզ ու ևս չորս ծնողի ու ասացին՝ չորս տոպրակ ենք ուղարկում, գնացեք, տեսեք, թե որն է ձերը։ Մայրիկս արձագանքեց՝ մենք ձեզ տղաներ ենք տվել, դուք հիմա տոպրա՞կ եք ուղարկում, ասում՝ տեսեք, թե որն է ձերը։ Հետո արդեն հայրիկս գնաց, որոշ ժամանակ հետո համընկնում եղավ»։

Ապրելու ուժի մասին։ «Մենք մինչև հիմա էլ սպասում ենք Սերգեյին։ Մեզ իրեն փակ են տվել, բացառապես այրված ոսկորներ։ Չենք ուզում հավատալ այդ իրականությանը։ Հինգ տարի է՝ այդ սպասումը մեր մեջ կա։ Անընդհատ սպասում ենք, որ կարող է ինչ-որ լուր լինի։ Տեսանյութ էինք տեսել, որտեղ տղաներից մեկը շատ նման էր իրեն։ Կարծում էինք, որ գուցե գերի լինի, դա մինչև ԴՆԹ-ի համընկնումն էր։ Այդ ժամանակ դիմեցինք Կարմիր խաչին, բայց հետո ԴՆԹ-ն հաստատվեց, և գործը փակվեց։ Ամեն ինչի միջով անցել ենք։ Մնացինք հավերժ սպասելով։ Որքան ապրենք, հավատալու ենք, որ մի օր կարող է հրաշք լինել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Սերգեյ Երիցյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ծառայության ժամանակ պարգևատրվել է շնորհակալագրով և կրծքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ