Հունգարիան պահպանում է կապերը Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով նրա դերը անվտանգության համակարգում․ Սիյարտո
Հունգարիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ էներգակիրների մատակարարման շուրջ շփումներից։ Այս մասին «Ճշմարտության ժամ» հաղորդման ժամանակ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է TASS-ը։
«Մենք չենք կարող թույլ տալ հրաժարվել դիվանագիտական ուղիներից և պահպանել հարաբերությունները մի երկրի հետ, որը մեզ մատակարարում է մեր էներգակիրների զգալի մասը, և որը, անկախ նրանից, թե դա մեզ դուր է գալիս, թե ոչ, ապագայում կդառնա որոշիչ խաղացող ոչ միայն եվրոպական, այլև համաշխարհային անվտանգության համակարգում», - ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։
Մեկնաբանելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն հայտարարությունը, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նոյեմբերի 28-ին Մոսկվա է մեկնել` առանց ԵՄ-ի հաստատման, Սիյարտոն ընդգծել է, որ «անցել են այն օրերը, երբ Բուդապեշտը ստիպված էր Բեռլինից թույլտվություն խնդրել որևէ բան անելու համար»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը