Կաթողիկոսն ասաց՝ չեմ կարող Արշակին հեռացնել, Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում. Առաքել սրբազան
Մենք մեկ ամիս շարունակ Ամենայն հայոց կաթողիկոսին ասել ենք, հորդորել ենք, որ Արշակ Սրբազանի հարցը պետք է լուծվի, սրբապղծություն է տեղի ունեցել. անգամ չենք ասել՝ թող կարգալույծ արվի, ասել ենք, որ եթե հնարավոր է, որոշ ժամանակով, ասենք 5-6 ամսով կասեցնել իր ծառայությունը, թող գնա, զղջա, ապաշխարհի, վերադառնա եկեղեցի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, ով ևս երեկ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ստորագրել է եպիսկոպոսների դիմումի տակ։
Եթե ինքը այդպես է մտածում, ուրեմն ինքը պաշտպանում է սրբապղծությունը։ Հենց սա է, որ շատ եպիսկոպոսների դուրը չի եկել։ Սա ենք մենք ուզում, ուրիշ ոչինչ չենք ուզում»,–ասաց ն։
Հարցին՝ ձեր պահանջների մեջ կաթողիկոսի հրաժարականի հարց չկա՞, նա պատասխանեց. «Եթե այդ հարցը ինքը լուծի, չկա այդպիսի խնդիր։ Եթե չլուծի, ես արդեն չեմ կարող ասել։
Ոչ մի հոգևորական Հայ եկեղեցու դեմ բան չունի, հայ եկեղեցականը տեսնում է, որ ահագնանում է մեղքը ձնագնդի պես։ Մենք ուզում ենք, որ այդ ձնագնդիկը հալվի, իսկ հալվելը կլինի գիտակցել մեղքը, զղջալ ու ապաշխարել։
Եկեղեցու դեմ շարժում գոյություն չունի։ Մենք միայն ասում ենք, որ այս մարդուն առժամանակ հեռացրեք, նույնիսկ կարգալուծության հարցը չի դրված»։
Ինչ վերաբերում է նախօրեին վարչապետի հետ իրենց հանդիպմանը, Առաքել Սրբազանը հրաժարվեց որեւէ մանրամասն հայտնել՝ նշելով, որ այդ հարցերի պատասխանները միայն վարչապետի աշխատակազմից կարելի է ստանալ։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը