Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լիլիթ Մակունցին ներկայացրի որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար. Նիկոլ Փաշինյան Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը Հունաստանում միմյանց են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռ Արսեն Թորոսյանը Օձուն գյուղում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները Օգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026 Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ- ն այսօր կկանգնեցվի շոգի ու երաշտի պատճառով Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը․ հասցեներ Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջի

Լիլիթ Մակունցին ներկայացրի որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար. Նիկոլ ՓաշինյանՊատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակըՀունաստանում միմյանց են բախվել հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող երկու ուղղաթիռԱրսեն Թորոսյանը Օձուն գյուղում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնինՀնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորություններըՕգոստոսի 6-ին  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 03.08.2026Հունգարիայի «Պակշ» ԱԷԿ- ն այսօր կկանգնեցվի շոգի ու երաշտի պատճառովԼիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարԿդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի գազամատակարարումը․ հասցեներԹրամփը հայտարարել է Իրանի հետ նոր բանակցությունների հնարավորության մասինՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ը 50 երկրի քաղաքացիներից վիզա ստանալու համար մինչև 20 հազար դոլարի գրավ կպահանջիԱննա Վարդապետյանն Օձունում մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային ներառական փառատոնինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կինեն Երևանում և մարզերումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել էՆիկոլ Փաշինյանին Հանրապետության վարչապետ նշանակելու մասին հրամանագիրՍահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրելՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026Քրեական ոստիկանները բացահայտել են բազմադրվագ հանցագործություններWildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլիՈւկրաինայում քննարկում են Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հնարավորությունըԵվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել էԳանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգությունՄյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզՄենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլԲալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱնգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներՔրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձՈւրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազարՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱնձը հաստատող բիոմետրիկ նոր փաստաթղթեր․ ի՞նչ է փոխվումԻտալիայում շոգի պատճառով եղանակային վտանգի գոտին ընդլայնել են մինչև 19 քաղաքներԿրթության, գիտության և նորարարության ոլորտում համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Չեռնոգորիայի միջևԼիտվան հայտնաբերել է միգրանտների համար փորված թունելներՌուսաստանն Ուկրաինային հարվածել է Հյուսիսային Կորեայից ստացած հրթիռով. ԶելենսկիԱբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոնBP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր«Ալաշկերտը» ավարտեց եվրագավաթային մրցելույթներն այս մրցաշրջանումՆախագահ Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանըԱմասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայրԷլեկտրոնային առևտրի օպերատորների պահեստները պետք է ունենան առնվազն 600 քմ տարածք և շուրջօրյա տեսահսկում․ նախագիծՄահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո ԲարեզինՀայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և շարունակելու է պայքարը Մ-17 ԱԱ-ումԿարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունըԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ» շարժման թունելները պայթեցնելու մասին
Հայաստան

Հայաստան ներմուծված սառեցված հավամթերքի շուկայում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր

Հերթական անգամ հանրային վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են խախտումներ: Այս անգամ ուսումնասիրվել է սառեցված հավամթերքի շուկան, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

««Հետք» էլեկտրոնային պարբերականի կողմից ներկայացված՝ սառեցված հավամթերքի շուկայում գրանցված խախտումների հետքերով ենք գնացել և հերթական ցավալի պատկերն ենք արձանագրել: Ուսումնասիրության համար ընտրված 9 նմուշներից սննդում օգտագործման համար պիտանի են միայն 4-ը, 5 նմուշ սննդի համար պիտանի չէ: Հայտնաբերվել են խախտումներ ինչպես մանրէաբանական ցուցանիշների մասով, այնպես էլ գրեթե բոլոր հավերը ունեցել են մակնշման հետ կապված խնդիրներ: Հավերի մեջ նկատվել են հակաբիոտիկների մնացորդներ, ինչպես լևոմիցետինի, այնպես էլ տետրացիկլինի խմբի անտիբիոտիկներ են հայտնաբերվել»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ նշված խախտումներն արձանագրվել են բացառապես Հայաստան ներմուծված և սառեցված հավամթերքի շուկայում, ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Բրազիլիայից ներմուծված հավամթերքում է հայտնաբերվել:

Տեղական հավի մսում նման վտանգավոր հավելումներ, ըստ Պիպոյանի, չեն հայտնաբերվել չեն էլ կարող լինել գործնականում: Բայց այս ուսումնասիրությունը լուրջ հիմք է վերահսկող մարմնի համար շուկայում փորձաքննություն անցկացնել:

«Եթե իրացման ցանցում պետական վերահսկողություն արվեր, այդ խախտումները կնկատվեին: Ամենամեծ խնդիրներից մյուսն էլ այն է, որ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն արդեն չի էլ արձագանքում, գոնե ձև համար գալիս հայտարարում էին՝ մենք կվերահսկենք։ Երկու օր է՝ լիազոր մարմնի պաշտոնական կայքում որևէ հայտարարություն վտանգավոր մթերքի մասով չկա: Ի վերջո գործադիր իշխանության բոլոր օղակները պետք է հասկանան, որ բառացիորեն մարդկանց առողջության հետ կապված լինում են խնդիրներ։ Հակաբիոտիկը, կարող է ՍԱՊԾ-ում չեն հասկանում՝ ինչ է, բայց չեմ կարծում, որ Առողջապահության նախարարությունում էլ չեն հասկանում: Բառացիորեն ամեն օր վտանգվում է մարդկանց կյանքը, առողջությունը»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

Պիպոյանի խոսքով՝ հատկապես Երևան քաղաքում հավի սպառման ծավալներն ավելացել են ցածր գնի հաշվին և որպես փոխարինող ավելի թանկ վաճառվող տավարի, խոզի ու գառան մսի: Եթե պետական վերահսկողությունը գրեթե բացակայում է, ապա Պիպոյանի կարծիքով մնում է ապավինել հանրային իրազեկվածության բարձրացմանը:

«Այդ ապրանքն այդ վտանգներով ներմուծվել է ՀՀ տարածք ՝ անցնելով պետական վերահսկողություն, հիմա պետական վերահսկողության վրա սրանից հետո հույս դնել չի կարելի, որովհետև «դիժուրնի» հայտարարություն՝ հետևից գնալ, ինչ են պատրաստվում անել՝ չկա»,-ասաց Պիպոյանը:

Նա նաև հիշեցրեց հոկտեմբերի վերջին ՏՄՊՊՀ ուսումնասիրությունը կաթնամթերքի շուկայում հայտնաբերված բազմաթիվ կեղծված մթերքների մասին և փաստեց, որ այդ ժամանակ էլ լիազոր մարմնից համապատասխան քայլեր չարվեցին:

«Ստացել եմ տեղեկություն, որ մինչ օրս գրավոր պատասխան ՍԱՊԾ-ն չի տվել ՏՄՊՊՀ-ին: Խտացրած կաթ, հալած պանիր, թթվասեր. այս մթերքներում կեղծված ապրանքները շարունակվում են վաճառվել շուկաներում: Գնացեք իրացման ցանցում գործ արեք, որովհետև Ամանորից առաջ վտանգ ունենք»,-ասաց Բաբկեն Պիպոյանը:

tert.am